Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
Binance-ի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանին ստիպել են դատական նիստին հասնել հենակներով
04/09/2024 11:52
Կիսվել

Binance-ի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանին ստիպել են դատական նիստին հասնել հենակներով

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Բինանսի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար, հայազգի Տիգրան Ղամբարյանը ստիպված է եղել հենակներով հասնել դատարան: Տեսանյութում նա ուղեկցող աշխատակցից բարկացած պահանջում է իրեն տրամադրել սայլակ և հայտարարում իր անմեղության մասին:

Բինանսի թոփ մենեջերը փետրվարից կալանավորված է Նիգերիայում, և բազմիցս մերժվել են գրավի դիմաց նրան ազատ արձակելու առաջարկները:  Ընտանիքը հայտնում է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում վատթարացել է Տիգրանի ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ղամբարյանի ընտանիքը պնդում է, որ նա վարակվել է մալարիայով, իսկ Նիգերիայի իշխանությունները չեն արձագանքում ներկայացված բժշկական փաստաթղթերին, որոնց համաձայն՝ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ Տ.Ղամբարյանը և Binance-ի մեկ այլ ներկայացուցիչ ձերբակալվել են Նիգերիայի իշխանությունների կողմից այն բանից հետո, երբ նրանք ժամանել են երկիր՝ քննարկելու կառավարության մեղադրանքները: Բինանսը և Տ.Ղամբարյանն անձամբ մեղադրվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ։ Բորսայի մյուս աշխատակցին հաջողվել է փախչել կալանքից, և Նիգերիայի իշխանությունները դիմել են Ինտերպոլին նրան վերադարձնելու հարցում օգնության ստանալու համար։

Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը մայիսին բաց նամակ էր հրապարակել ի պաշտպանություն Տիգրանի, որտեղ, ի թիվս այլ բաների, նշել է, որ բորսայի ներկայացուցիչներին երկու անգամ առաջարկվել է «խնդիրները լուծել» կրիպտոարժույթով մեծ գումարի դիմաց։ Ի պատասխան՝ Նիգերիայում ոլորտի կարգավորողը հայտնել էր, որ նման հայտարարությունները նպատակ ունեն վարկաբեկել երկիրը, և Binance-ի կազմակերպած միջազգային արշավի մի մասն են:

Հիշեցնենք՝ գործարարներն ու միջազգային մամուլը պարբերաբար անդրադառնում են Binance-ի Տիգրան Ղամբարյանի գործին: Դրանց համահավաքը կարող եք կարդալ  «Բիզնես 24»-ում:

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59