Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
MicroStrategy-ն գնել է 1.1 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն
16/09/2024 18:11
Կիսվել

MicroStrategy-ն գնել է 1.1 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն

Անցած ամսվա ընթացքում MicroStrategy ընկերությունը ձեռք է բերել լրացուցիչ 18,300 բիթքոյն (BTC)՝ վճարելով ընդհանուր 1․1 միլիարդ դոլար:

MicroStrategy-ն բիթքոյնի աշխարհի խոշորագույն կորպորատիվ սեփականատերն է: Ներկայումս ընկերությունը տնօրինում է 244,800 BTC՝ 14․1 միլիարդ դոլար արժողությամբ:

MicroStrategy-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մայքլ Սեյլորը իր X (նախկին Twitter) պրոֆիլում հայտարարել է բիթքոյնների ևս մեկ խմբաքանակի գնման մասին։ Նրա խոսքով՝ մեկ BTC-ի միջին գինը կազմել է 60,408 դոլար։

Տարվա ընթացքում բիթքոյնի գինն աճել է ընդհանուր առմամբ 120%-ով։ Սեյլորը նշել է, որ ընկերության եռամսյակային եկամտաբերությունը BTC-ում ներդրումների նկատմամբ ներկայումս կազմում է 4․4%, իսկ տարեկան եկամտաբերությունը՝ 17%:

Fastex

Ընկերությունը սկսել է բիթքոյն գնել 2020 թվականի օգոստոսին։ Սա այնուհետև դարձավ նրա երկարաժամկետ ռազմավարությունը: MicroStrategy-ն միլիոնավոր ԱՄՆ դոլարներ է ծախսում BTC-ի վրա և թողարկում է նաև լրացուցիչ պարտատոմսեր։ Վերջինիս օգնությամբ ընկերությունն էլ ավելի շատ միջոցներ է ներգրավում կրիպտոարժույթ գնելու համար։

Երկար տարիներ Սեյլորի ընկերությունը կրում էր BTC ամենախոշոր սեփականատիրոջ տիտղոսը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում սփոթային Bitcoin ETF-ների հայտնվելով ամեն ինչ փոխվել է: Այժմ այս տիտղոսը կրում է BlackRock հիմնադրամը, որը կառավարում է 20․6 միլիարդ դոլար արժողությամբ 357,277 BTC:

Բիթքոյնի խոշորագույն սեփականատերերից են նաև բիթքոյնի անանուն ստեղծող Սատոշի Նակամոտոն և Binance կրիպտո բորսան:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72