Կրիպտո

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 100.25-0.91 WTI - 95.42-0.32
COMEX:  GOLD - 4720.40+0.06 SILVER - 80.40+0.88
COMEX:  PLATINUM - 2059.30-0.17
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 156.65-0.09 EUR/GBP - 1.1784+0.47
FOREX:  EUR/USD - 1.1784+0.47 GBP/USD - 1.3632+0.57
STOCKS RUS:  RTSI - 1101.49-0.24
STOCKS US: DOW JONES - 49609.16+0.02 NASDAQ - 26247.08+1.71
STOCKS US: S&P 500 - 7398.93+0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 62713.65-0.19 TOPIX - 3829.48-0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 26393.71-0.87 SSEC - 4179.95+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10233.07-0.43 CAC40 - 8112.57-1.09
STOCKS EUR:  DAX - 24338.63-1.32
08/05/2026  CBA:  USD - 369.01-0.27 GBP - 502-0.96
08/05/2026  CBA:  EURO - 434.14-0.35
08/05/2026  CBA:  GOLD - 56275+392 SILVER - 953.15+31.66
Binance. «Կրիպտոդպրոց» կրթական նախագծի շրջանակներում անվճար դասընթաց` Հայաստանյան օգտատերերի համար
23/10/2024 12:43
Կիսվել

Binance. «Կրիպտոդպրոց» կրթական նախագծի շրջանակներում անվճար դասընթաց` Հայաստանյան օգտատերերի համար

Աշխարհի առաջատար բլոկչեյն էկոհամակարգ և առևտրի ծավալով կրիպտոարժույթների ամենամեծ բորսա Binance-ը և նրա կրթական թև Binance Academy-ն, «Կրիպտոդպրոց» կրթական նախագծի շրջանակներում հայտարարում են Հայաստանի առաջադեմ օգտատերերի համար խորացված դասընթացի մեկնարկի մասին։

«Կրիպտոդպրոց»  նախագիծը մեկնարկել է 2024 թվականի սկզբին և բաղկացած է բազային կրթական ծրագրից։ Այն առցանց մոդուլային ծրագրերի մի շարք է, որի նպատակն էր նոր օգտատերերին գիտելիքներ տրամադրել բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին: Ծրագրին ներգրավվել են ավելի քան 1000 մասնակիցներ ԱՊՀ երկրներից։

«Կրիպտոդպրոց»-ի շրջանակներում նոր դասընթացի հիմնական նպատակն է  տրամադրել բլոկչեյն տեխնոլոգիայի, ապակենտրոնացված հավելվածների (DApps), ապակենտրոնացված ֆինանսների (DeFi), NFT-ների, կրիպտո-թրեյդինգի և այլնի մասին ավելի խորը գիտելիքներ: Դասընթացը բաղկացած է 70 մոդուլներից և կտևի 2024 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 22-ը։ Binance-ի ցանկացած օգտատեր կարող է սկսել ուսանել կրթական ծրագիրը, բացառապես անվճար է հիմունքներով: Դասընթացն ավարտելուց հետո բոլոր ուսանողները կստանան մասնակցության հավաստագրեր: Ուսումնական ծրագրի շրջանակներում առաջադրանքներ կատարելու համար մասնակիցները կստանան նվերներ, ինչպես նաև կմասնակցեն Iphone 15 և Airpods Pro Max մրցանակների խաղարկությանը։ Մանրամասն այստեղ։

«Կրթական ծրագրերը շարունակում են մնալ մեր ռազմավարության առանցքը և խթանում են թվային ակտիվների մասշտաբայնացումը: Հայաստանը վստահորեն զբաղեցնում է առաջատար դիրքեր կրիպտոարժույթների ընկալման տեմպերով, և մենք ձգտում ենք օգտատերերին տալ խորը և արդիական գիտելիքներ բլոկչեյն տեխնոլոգիայի և կրիպտոարժույթների մասին»,- նշել է Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Աֆրիկա տարածաշրջանների ղեկավար Կիրիլ Խոմյակովը։ «Այնպիսի նախագծերն, ինչպիսին է Կրիպտոդպրոցն, օգնում են տարածաշրջանում կրիպտոգրագիտության ձևավորմանը, օգնում են օգտատերերին վստահորեն կիրառել թվային ակտիվները առօրյա կյանքում։ Տիրապետել անվտանգության կանոններին և ոլորտի բարդ կարգավորումներին»:

Binance-ը համարվում է աշխարհում առաջատար կրիպտոարժույթային ենթակառուցվածքների ֆինանսական փաթեթներ մատուցողը, որոնց թվում է  թվային ակտիվների առևտրի ծավալով խոշորագույն բորսան: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահությանն արժանացած Binance հարթակը նախատեսված է օգտատերերի դրամական միջոցների ազատականացման համար։ Այն առաջարկում է կրիպտոարժույթային ապրանքների ու առաջարկների անգերազանցելի պորտֆել, որն ներառում է առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալների բազաներ, հետազոտություններ, բարեգործություններ, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այս հղմամբ։

Binance Academy-ն բլոկչեյնի և կրիպտոարժույթի ուսուցման  առաջատար հարթակ է, որն ունի ավելի քան 800 մասնագիտական հոդվածներ և բառարաններ, ինչպես նաև դասընթացներ բլոկչեյնի, կրիպտոարժույթների, Web3-ի և այլնի վերաբերյալ: 2018 թվականից մինչ այսօր այն ավելի քան 30 լեզուներով ուսուցանում է միլիոնավոր ուսանողների ամբողջ աշխարհում։ Binance Academy-ի կրթական նախաձեռնություններն իր մեջ ներառում են «Սովորիր և վաստակիր», փոխանակման ծրագրեր համալսարանի հետ, «Ուսանողների դեսպան» ծրագիրը, ինչպես նաև համագործակցություն առցանց ուսուցման առաջատար  հարթակների, մասնագիտական ​​ասոցիացիաների և արդյունաբերական դաշինքների հետ:

08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
56275
+392
Արծաթ
953.15
+31.66