Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
MicroStrategy-ի բաժնետոմսերը ներառվել են Nasdaq-100 ինդեքսում
16/12/2024 15:21
Կիսվել

MicroStrategy-ի բաժնետոմսերը ներառվել են Nasdaq-100 ինդեքսում

Nasdaq-ը հայտարարեց, որ Մայքլ Սեյլորի հիմնադրած MicroStrategy-ը (MSTR) կավելացվի Nasdaq-100-ին, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 23-ից:

Ըստ մամուլի հաղորդագրության, ինդեքսում կներառվի նաև Palantir Technologies Inc. (PLTR) և Axon Enterprise, Inc. (AXON), կբացառվեն՝ Illumina (ILMN), Super Micro Computer (SMCI) և Moderna (MRNA):

Nasdaq-100 ինդեքսը կազմված է կապիտալիզացիայի 100 խոշորագույն ոչ ֆինանսական ընկերություններից, որոնք վաճառվում են NASDAQ բորսայում:

Կրիպտո hամայնքի արձագանքը

Կրիպտո համայնքը լավատեսորեն էր տրամադրված Nasdaq-100-ում MicroStrategy-ի ընդգրկմանը:

Փորձագետի կարծիքով, մրցակցության աճի պատճառով ակտիվների շատ կառավարիչներ նույնպես կսկսեն ուղղակիորեն ներդրումներ կատարել Bitcoin կամ MicroStrategy բաժնետոմսերում:

CNBC-ի վերլուծաբանները հնարավոր են համարել Սեյլորի հիմնադրած ընկերության բաժնետոմսերի աճի շարունակությունը։ Նրանց դիտարկումների համաձայն՝ արժեթղթերն այս տարի աճել են մոտավորապես վեց անգամ, մինչդեռ բիթքոյնն աճել է ընդամենը «համեստ» 140%-ով։

Bernstein-ի վերլուծաբան Գաուտամ Չուգանին ենթադրում է, որ «շուկան նպատակ ունի [MSTR] ներառել S&P 500 ինդեքսում 2025 թվականին»:

Fastex

1989 թ.-ին հիմնադրված MicroStrategy-ն ի սկզբանե մասնագիտացել է ձեռնարկության մակարդակի վերլուծական ծրագրային ապահովման մեջ:

2020 թվականի օգոստոսին ՏՏ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 1․3 միլիարդ դոլար, հանկարծ հայտարարեց մոտավորապես 250 միլիոն դոլար արժողությամբ մոտ 21,454 BTC-ի ձեռքբերման մասին:

Այժմ MicroStrategy-ի կապիտալիզացիան մոտենում է 97 միլիարդ դոլարին: Ընկերությունն իր հաշվեկշռում ունի ավելի քան 43 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյններ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31