Կրիպտո

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ԱՄՆ-ում բիթքոյնի ETF-ները մեկ ամսում գրանցել են ռեկորդային՝ 4.1 միլիարդ դոլարի արտահոսք
30/06/2026 14:17
Կիսվել

ԱՄՆ-ում բիթքոյնի ETF-ները մեկ ամսում գրանցել են ռեկորդային՝ 4.1 միլիարդ դոլարի արտահոսք

ԱՄՆ բորսաներում շրջանառվող բիթքոյնի բորսայական ֆոնդերը (ETF) կարող են ամիսն ավարտել միջոցների արտահոսքի ամենախոշոր ծավալով՝ դրանց գործարկումից երկու տարի անց առաջին անգամ։

Bloomberg-ի տվյալներով՝ հունիսին ներդրողները այդպիսի 13 ֆոնդից դուրս են բերել ավելի քան 4.1 միլիարդ դոլար։ Սա ամենախոշոր զուտ կապիտալի արտահոսքն է՝ 2024 թվականի հունվարից այս ֆինանսական գործիքների գործարկումից ի վեր։ Գործակալության փոխանցմամբ՝ այդ գումարից գրեթե 3 միլիարդ դոլարը բաժին է ընկել BlackRock-ի IBIT հիմնադրամին, որը կառավարվող ակտիվների ծավալով շուկայի խոշորագույն բիթքոյն ETF-ն է։

Հոդվածում նշվում է, որ միջոցների արտահոսքը տեղի է ունենում բիթքոյնի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Կրիպտոարժույթը շարժվում է դեպի 2022 թվականի հունիսից ի վեր իր ամենավատ ամսական արդյունքը։ Այդ ժամանակ կրիպտոարդյունաբերության մի շարք ընկերությունների սնանկացումների շարքն ավարտվեց FTX կրիպտոբորսայի փլուզմամբ։ Bloomberg-ի տվյալներով՝ ամսվա սկզբից բիթքոյնն արժեզրկվել է ավելի քան 18%-ով, իսկ անցած շաբաթ 60 հազար դոլարից ցածր իջնելուց հետո առայժմ պահպանվում է այդ մակարդակի մոտ։

«Միջոցների արտահոսքի ծավալն ու տևողությունը վկայում են այն մասին, որ ավանդական ներդրողները շարունակում են պահպանել զգուշավոր դիրքորոշում», – նշվում է Glassnode վերլուծական ընկերության վերջին զեկույցում։

Վերլուծաբանները նշում են, որ եթե նախորդ շուկայական ուղղումների ժամանակ ներդրողներն ակտիվորեն գնում էին բիթքոյն ETF-ների միջոցով, ապա այժմ, հակառակը, նախընտրում են կրճատել իրենց դիրքերը։

Ճնշման տակ են հայտնվել ոչ միայն սփոթ ETF-ները, այլև բիթքոյնի խոշորագույն կորպորատիվ սեփականատերը՝ Strategy ընկերությունը (նախկին MicroStrategy)։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ վաճառքների վերջին ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ Strategy-ն վաճառել է իր մոտ 50 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն պորտֆելից ընդամենը 2.5 միլիոն դոլարի բիթքոյն։ Թեև գործարքի ծավալը փոքր էր, այն շուկայի համար կարևոր խորհրդանշական նշանակություն ունեցավ։

«Լրացուցիչ ճնշում գործեց նաև այն, որ անցած շաբաթ Strategy-ի STRC դասի արտոնյալ բաժնետոմսերի արժեքը նվազեց 24.67%-ով՝ հասնելով 74.57 դոլարի», – Bloomberg-ին տված մեկնաբանությունում նշել է IG Australia-ի վերլուծաբան Թոնի Սայքամորը։

Նրա խոսքով՝ վաճառքների պատճառը ներդրողների աճող մտահոգություններն էին, որ ընկերությունը կարող է ստիպված լինել վաճառել իր բիթքոյնի պաշարների մի մասը՝ փոխարկվող պարտատոմսերի առաջիկա պարտավորություններն ու շահաբաժինների վճարումները կատարելու համար։

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9