Կենտրոնական բանկը՝ կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին
Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի հանրային քննարկումներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոլորտը կարգավորող ևս երկու նախագիծ՝
- «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ կանոնները և պահանջները»կանոնակարգ7/07-ը»,
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջփոփոխությունները:
«Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) եվ դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաեվ դրանք կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» սահմանելու մասին (Հետևել փոփոխություններին)
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 26-ը։ Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:
