Մայներները արհեստական բանականության ոլորտ անցնելու համար դուրս են գրում 1.5 մլրդ դոլարի սարքավորումներ
Կրիպտոարժույթների մայնինգով զբաղվող ընկերությունները զանգվածաբար դուրս են գրում միլիարդավոր դոլարների հին սարքավորումներն՝ իրենց ենթակառուցվածքներն ավելի շահութաբեր՝ արհեստական բանականության (ԱԲ) աշխատանքին աջակցելու համար վերապրոֆիլավորելու նպատակով, հաղորդում է TheEnergyMag-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում խոշոր ամերիկյան մայնինգային ընկերությունների՝ այլևս ոչ պիտանի սարքավորումների հետ կապված կորուստները կկազմեն 1.5 մլրդ դոլար։
ԱՄՆ-ում հրապարակային մայնինգային ընկերությունները 75 EH/s-ով (էքսահեշը վայրկյանում) կրճատել են բիթքոյնի արդյունահանման իրենց հզորությունները՝ հեշրեյթը։ Պարբերականի հաշվարկներով՝ TH/s-ի դիմաց 20 դոլար սարքավորման արժեքի դեպքում 75 EH/s հզորությանը համապատասխանում է 1.5 մլրդ դոլար արժողությամբ սարքավորում։ Այս հաշվարկում ներառված չեն դրանց շահագործման համար անհրաժեշտ շենքերը, էլեկտրական սարքավորումները, հովացման համակարգերն ու մոնտաժային աշխատանքները։
