Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՏ ԾԻՐԱՆՆ ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՊՏՈՒՂՆԵՐ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ՆԱԽԱՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ
04/08/2009 17:29
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՏ ԾԻՐԱՆՆ ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՊՏՈՒՂՆԵՐ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ՆԱԽԱՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ

Չնայած  այս գյուղատնտեսական տարին անբարենպաստ էր, բնական տարերքները բավականին վնաս էին հասցրել, սակայն այգետարածքներից ստացվել է առատ եւ ապրանքային տեսքով բերք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ասաց, որ առատ է հատկապես ծիրանը, որը մինչեւ բերքահավաքի ավարտը կհատի 85-90 հազար տոննայի սահմանագիծը` չզիջելով անցած տարվա  ցուցանիշները: Նշված քանակից 13 հազար 164 տոննա բարձրորակ պտուղը արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Բելգիա. այն  5 հազար 600 տոննայով ավելի  է անցած տարվա արտահանվածից: Այս տարի վերոհիշյալ երկրներ է առաքվել նաեւ 19,5 տ դեղձ, 616տ կեռաս, 269 տ սալոր, որն անհամեմատ ավելի է անցած տարվա ցուցանիշներից: Առաջարկած ծիրանահումքից վերամշակման ձեռնարկությունները մինչեւ օրս մթերել են  3 հազար 948 տ  (2008-ին` 7 հազար 230 տոննա): Նշված պտղից բերքի կուրուստ չի արձանագրվել` արտահանողների եւ մթերողների հետ նախարարության ժամանակին կազմակերպած խորհրդակցությունների, ինչպես նաեւ գնված բերքի դիմաց այգեգործներին ժամանակին վճարման շնորհիվ: Նախարարի խոսքերով, ծիրանի բերքահավաքը կավարտվի  առաջիկա օրերին` Արագածոտնի նախալեռնային գոտու այգետարածքներում ստացված 6 հազար տոննա բերքը հավաքել-իրացնելուց հետո:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92