Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
18/09/2009 14:44
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան ծրագիրը ներկայացրել է գյուղատնտեսական տվյալների բարելավման ուղղությամբ իր աշխատանքները: ՀՄՀ-Հայաստանի կողմից ԳՏԳ արդյունքների ներկայացումը կայացավ 2009թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո սրահում: «Գյուղատնտեսական տվյալների գնահատումը» (ԳՏԳ) նպատակաուղղված է վերլուծելու գյուղատնտեսական հատվածի նախնական իրավիճակը ՀՄՀ-Հայաստան ծրագրի մեկնարկից առաջ` ուսումնասիրելով 2007 թ. իրականացված «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության» (ՏՏԿԱՀ) գյուղատնտեսությանը նվիրված բաժինը և ստացված արդյունքները համադրելով 2004 թ. ՏՏԿԱՀ-ի համապատասխան արդյունքների, ինչպես նաև վիճակագրական այլ աղբյուրներից ստացված համապատասխան տեղեկատվության հետ: Հուսալի և համեմատելի տվյալների առկայությունը թույլ կտա ՀՄՀ-Հայաստանին, ինչպես նաև գյուղատնտեսական հատվածի այլ շահառու խմբերին առավել լավ գնահատել այս ոլորտում իրականացվող ներդրումների և ծրագրերի ազդեցությունը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

ՀՄԿ Մոնիտորինգի և գնահատման գծով տնօրենի տեղակալ Ռեբեկա Թանսթալը ներկայացրեց Գյուղատնտեսական տվյալների գնահատման արդյունքները ՀՄԿ տեսանկյունից, իսկ իրականացնող կազմակերպություն` «ԱՎԱԳ Սոլյուշնս»-ի ներկայացուցիչներ Մելիք Գասպարյանը և Նաիրուհի Ջրբաշյան ներկայացրեցին ԳՏԳ բուն արդյունքները: Մոնիտորինգը և գնահատումը ՀՄՀ-Հայաստան ծրագրի մաս կազմող հիմնական բաղադրիչներից է, որի միջոցով գնահատվում է ծրագրի կատարողականը, ծրագրային առանձին բաղադրիչների ազդեցությունը և ծրագրի ընդհանուր ազդեցությունը գյուղական աղքատության վրա:

Հիշեցնենք, որ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և պատասխանատու է Հազարամյակի մարտահրավեր  որպորացիայի ու ՀՀ կառավարության միջև կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը վերահսկելու համար:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56