Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
PANARMENIAN EXPO 2009
23/10/2009 19:20
Կիսվել

PANARMENIAN EXPO 2009

Երեւանի Կարեն Դեմրիճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվեց «Պանարմենիան էքսպո-2009» 3-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում են արդյունաբերական, արհեստագործական, շինարարական, գյուղատնտեսական եւ բազմաբնույթ ծառայություններ մատուցող շուրջ 160 ընկերություններ` Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ Հայաստան-Սփյուռք գործարար համաժողովին մասնակցելու համար Երեւանում գտնվող գործարարներ ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Եվրոպայի մի շարք երկրներից: Այդ առիթով այսօր Հայաստանում են գտնվում շուրջ 15 պետություններից պատվիրակություններ: Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի տնտեսությանը, ներդրումային դաշտին, եւ կփորձեն համագործակցության պայմանագրեր կնքել հայաստանյան կազմակերպությունների հետ: Այսօրվա ցուցահանդեսում ներկայացված ապրաքատեսականու 90 տոկոսը հայկական է, 10 տոկոսը` օտարերկրյա:

Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, այլք: Բարձրաստիճան հյուրերը շրջեցին բոլոր տաղավարներով, ծանոթացան ընկերությունների արտադրանքին, գործունեությանը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում, որը բացվելու է վաղը Երեւանում: Հատկանշական է, որ մասնակցող 160 կազմակերպություններից 10-ը ստեղծվել է համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Ցուցահանդեսի աշխատանքներն օն-լայն ռեժիմով ինտերնետով հեռարձակվում են  աշխարհի տարբեր վայրերում, ինչը նշանակում է, որ արտերկրից ցանկացած պայմանական այցելու կարող է անմիջապես միանալ ցուցահանդեսին` ստանալով համապատասխան տեղեկություններ, ծանոթանալով ցուցանմուշներին:

«Պանարմենիան էքսպո-2009» ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը, ՀՀ սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունները:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72