Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱՐԱԳ ՍՆՆԴԻ 7 ՕԲՅԵԿՏ ՓԱԿՎԵԼ Է. ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ
03/11/2009 18:30
Կիսվել

ԱՐԱԳ ՍՆՆԴԻ 7 ՕԲՅԵԿՏ ՓԱԿՎԵԼ Է. ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ ասնաբուժական պետական տեսչության կողմից ընթացիկ տարում խոշոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել է 1056 ստուգում: Արդյունքում նշանակված տուգանքի չափը կազմել է 48 մլն դրամ, որը փոխանցվել է պետբյուջե: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեսչության պետ Գրիշա Բաղյանը, գրեթե բոլոր տնտեսվարողները տուգանվել են 150-200 հազար դրամի չափով: Բացի տուգանքներից տեսչության կողմից տրվել են նաեւ հանձնարարականներ, կասկածելի դեպքերում էլ` տվյալ արտադրանքի իրացումը կասեցվել է: «Եթե սննդամթերք արտադրող կամ ներկրող խոշոր ձեռնարկություններում ստուգումների արդյունքում հայտնաբերված թերություններն աննշան են, ապա փոքր եւ միջին ձեռնարկություններում պատկերն այլ է: Այս առումով անելիք կա հատկապես մարզերում, ուր մայրաքաղաքից, հաճախ անարգել կերպով, ժամկետանց կամ արտադրության ընթացքում սանիտարահիգենիկ պայմանները չպահպանված սնունդ է տեղափոխվում»,- ասաց Գ. Բաղյանը: Նրա խոսքով, իրենք մշտական ուշադրության կենտրոնում են պահում սննդի հետ անմիջական շփում ունեցող տարաների եւ տոպրակների սանիտարահիգենիկ պայմանները եւ խախտումների հայտնաբերման դեպքում ոչնչացնում են դրանք:

Խոսելով հանրապետությունում վերջերս տեղի ունեցած սննդային մի քանի զանգվածային թունավորումներից, Գ. Բաղյան առանձնացրեց հատկապես, Վանաձորում եւ Աշտարակում գրանցված դեպքերը եւ հայտարարեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում կանխվել են համաճարակների եւ սննդային թունավորումների հնարավոր դեպքերը: Նրա խոսքով, ձեռնարկված միջոցառումների արդյունքում փակվել են արագ սննդի ապահովման ավելի քան 7 օբյեկտներ, որտեղ ստուգումների արդյունքում անհայտ ծագման մսեղեն է հայտանբերվել: «Ինչ վերաբերում է Հնդկաստանից Հայաստան ներկրվող մսի որակին, ապա պետք է ասեմ, որ այդ երկրից ՀՀ մսամթերք այսուհետ ներմուծվելու է ընդամենը 4 խոշոր ընկերություններից»,- նշեց նա: Գ. Բաղյանը, հավաստիացնելով, որ Հայաստանում եւս մսի որակի համար չարժե անհանգստանալ, նշեց, որ անասնապահության ոլորտում համաճարակային իրավիճակը վերահսկվում է, իսկ կենդանիների պատվաստումներն էլ ճիշտ ժամանակին են կատարվում:

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69