Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ ԵՆ, ԱՅՆԻՆՉ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ
27/11/2009 18:39
Կիսվել

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ ԵՆ, ԱՅՆԻՆՉ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ

Մայրաքաղաքի վերգետնյա երթեւեկության ծանրաբեռնվածությունը մեղմացնելու համար անհրաժեշտ է զարգացնել էլեկտրական տրանսպորտը: Դա կթոթափի քաղաքը միկրոավտոբուսներով ծանրաբեռնվածությունից, ինչը վնասակար ` էկոլոգիական տեսանկյունից: Բացի դրանից, եղած միկրոավտոբուսներն ամբողջությամբ բավարար չեն եւ շարունակում են սահմանվածից շատ ուղեւորներ վերցնել: Այսօր նման տեսակետ հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանի հետ հրավիրված մամուլի ասուլիսում:

«Մայրաքաղաքում տրոլեյբուսները հոգեվարքի մեջ են, այնինչ, պետք է զարգացնել էլեկտրական տրանսպորտը, որը եւ հարմար է, եւ անվտանգ: Մարդիկ կարող են հանգիստ տեղափոխվել`առանց ողնաշարը մի քանի տակ ծալելու»,-ասաց Ա. Պողոսյանը: Նա կարեւորեց նաեւ Երեւանում ավտոբուսների ավելացումը:

Կ. Հակոբյանի խոսքով, մայրաքաղաքում էլեկտրական տրանսպորտը զարգացնելու ուղղությամբ քայլեր կատարվել են: Երեւանում կա 100 միավոր տրոլեյբուս, որոնցից 36-ը վերջին երկու տարում է ներկրվել ՌԴ-ից` ամբողջությամբ նոր վիճակում: «Դրանք գրեթե դատարկ են երթեւեկում, ուղեւորին չի կարելի պարտադրել, որ ինքը կոնկրետ տրասպորտային միոջոցից օգտվի, սակայն մեր հասարակության մեջ մի ինչ-որ կարծրատիպ գոյություն ունի, ամբողջովին նոր տրոլեյբուսը երթեւեկում է եւ ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Երիտասարդությունը  գերադասում է ծռմռվել միկրոավտոբուսում, բայց տրոլյեբուսին ուշադրություն չդարձնել»,-ասաց Կ. Հակոբյանը: 

Քաղաքապետարանը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ մայրաքաղաքում հիմնականում ուղեւորափոխադրումը պետք է իրականացվի միջին եւ մեծ տարողունակությամբ ավտոբուսներով: Դրանց թիվը պետք է լինի 800: Արդեն ներկրվել է 384 միավոր ավտոբուս, որից շահագործվում է 280-ը: Կ. Հակոբյանը նշեց, որ դրանք միանգամից ներկրելը բավական բարդ է, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ավտոբուսների քանակը քիչ է, այդ իսկ պատճառով ուղեւորափոխադրումների մեծ ծանրաբեռնվածությունն ընկնում է միկրոավտոբուսների վրա: Ա. Պողոսյանը նշեց, որ տրոլեյբուսների երթուղին բավականին կարճ է եւ դրանք դանդաղ են ընթանում, այդ պատճառով էլ մարդիկ չեն նստում:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6