Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
01/12/2009 18:42
Կիսվել

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երեւանում այսօր անցկացվեց Հայաստանի դեղագործության մրցունակության երկրորդ համաժողովը: Դրան մասնակցում էին ՀՀ ազգային ժողովի, առողջապահության նախարարության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, դեղ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է` վերլուծել ոլորտի ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները, խթանել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջեւ եւ բարձրաձայնել ոլորտի հիմախնդիրները: Հանդիպման կազմակերպմամբ նպատակ է դրվել նաեւ ներկայացնել տնտեսական ճգնաժամի ազդեցությունը դեղագործական արտադրության վրա եւ քննարկել դրա հաղթահարման հնարավոր ուղիները: Դեղագործության ոլորտում մեծապես կարեւորվում է նաեւ հայաստանյան արտադրանքի արտահանման հնարավորությունների ստեղծումը, ինչը եւս այսօրվա օրակագրային հարցերի շրջանակում էր:

Համաժողովը միտված է նաեւ քննարկելու հայաստանյան դեղարտադրողների մարկետինգային հնարավորությունները տեղական եւ արտահանման շուկաներում, դեղերի շրջանառության համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Հայաստանում դեղերի արտադրության ներկա իրավիճակը եւ զարգացման հնարավոր սցենարները:

Դեղագործության ոլորտին նվիրված առաջին համաժողովը տեղի է ունեցել 2008թ. նոյեմբերին: Դրա ժամանակ ներկայացվել են դեղագործական ոլորտում  միջազգայնորեն ընդունված «Պատշաճ արտադրական գործունեության» (ՊԱԳ) չափանիշները:

Ըստ դիտարկումների` Հայաստանում գրանցվող դեղերի մեջ տարեցտարի ավելանում է տեղական արտադրության ծավալը: Եթե 2003-ին հայաստանյան արտադրության դեղամիջոցների թիվը եղել է ընդամենը 7-ը, ապա 2008-ին այդ թիվն արդեն հասել է 83-ի:

Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի շրջանակներում` ՀՀ առողջապահության նախարարության, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության, Զարգացման հայկական գործակալության եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համագործակցությամբ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6