Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՏՄՊՊՀ – 456 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
21/12/2009 17:02
Կիսվել

ՏՄՊՊՀ – 456 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղկացնում են, որ ԶԼՄ հրապարակումների, ստացված բազմաթիվ դիմում-բողոքների, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից 2009 թ. սեպտեմբեր-նոյեմբերին իրականացված դիտանցումների համաձայն, արձանագրվել են սիրտ-անոթային, հակաշաքարախտային, հակավիրուսային և այլ դեղամիջոցների իրացման գների բարձրացումներ: Այդ փաստի հիման վրա Հանձնաժողովը դեղերի շրջանառության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից օրենքի հնարավոր խախտումների բացահայտման նպատակով հարուցել է վարույթ, որն ընդգրկել է դեղերի շրջանառության ոլորտում ներկրման ծավալներով առնվազն 1 տոկոս բաժին ունեցող, ինչպես նաև դեղերի արտադրությամբ զբաղվող  25 տնտեսվարողների վարքագծի ուսումնասիրությունը: Հանձնաժողովը վարույթի ընթացքում ուսումնասիրել է տվյալ տնտեսվարողների կողմից 2009 թ. հունվար-սեպտեմբերին 38 անուն դեղի` արտադրության, ներկրման և իրացման ընդհանուր ծավալների, ինչպես նաև մինչև նոյեմբերի 15-ը դրանցից յուրաքանչյուրի մեկ միավորի գնի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն:

Ընկերություններից երկուսը իրացման գնի փոփոխության համար որպես հիմնավորում նշել են դրամի արժեզրկումը: Մինչդեռ` ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության, ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը ամսական կտրվածքով սեպտեմբերին աճել է 1,91, հոկտեմբերին` 1,51 և նոյեմբերին` 0,4 տոկոսներով: Եվրոյինը, համապատասխանաբար`3,96 , 3,37  և 1,05 տոկոսներով: Այսինքն, տարադրամների փոխարժեքների աճի տեմպերը նույնիսկ նվազել են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և, բնականաբար, էական ազդեցություն չէին կարող ունենալ իրացման գների բարձրացման վրա:

Ուսումնասիրված 38 անուն դեղերից մեծ մասի դեպքում գնի կառուցվածքում առկա են չհիմնավորված բաղադրիչներ, որպես ապացույց ընտրվել են 11-ը. Պլավիքս, Պրեդուկտալ, Դիաբետոն, Դիաբետոն ՄՌ, Պրեստարիում, Արիֆոն Ռիտարդ, Ֆեվարին, Վոլտարեն Էմուլգել, Բետասերկ, Էսենցիալ Ն, Թերաֆլյու:
Հակամրցակցային համաձայնության են եկել 7 տնտեսվարող սուբյեկտներ` «ՎագաՖարմ», «ԱրգոՖարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «Նատալի  Ֆարմ», «ԱլֆաՖարմ», «Արֆարմացիա»: Այս ընկերությունները սեպտեմբեր-նոյեմբերին դեղերի իրացման գները բարձրացրել են չհիմնավորված:

Վարույթի նյութերը, հիմնավորել են, որ ուսումնասիրված դեղերի` տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեքբերման գների անփոփոխ մնալու կամ ոչ զգալի փոփոխության պարագայում, զգալիորեն, ոչ համարժեք և միևնույն ժամանակահատվածում` սեպտեմբեր-հոկտեմբերին բարձրացվել են իրացման գները: Տնտեսվարողների այս վարքագիծը, որը ուղղակի կամ անուղղակի հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, հակամրցակցային համաձայնություն է: Նիստի ընթացքում տնտեսվարող սուբյեկտները ներկայացրեցին իրենց հակափաստարկները, պարզաբանումները, ելույթներ ունեցան:
Հանձնաժողովն այսօրվա իր որոշմամբ դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող` «Վագա Ֆարմ», «Արգո Ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «Նատալի Ֆարմ», «ԱլֆաՖարմ» և «Արֆարմացիա» ընկերություններին հակամրցակցային համաձայնության և մրցակցության սահմանափակման համար վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրին տուգանեց յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (բայց յուրաքանչյուրին ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով):  «Ֆետիդա Ֆարմը» նիստի ընթացքում ներկայացրեց լրացուցիչ տվյալներ, և այս ընկերության վերաբերյալ հարցը հետաձգվեց, որոշում կկայացվի ավելի ուշ:

Այսպիսով, հաշվի առնելով վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրի գործունեությունից նախորդ տարվա ընթացքում ստացված հասույթի չափը, տուգանվող ընկերությունների համար տուգանքի չափը կազմում է. «ՎագաՖարմի» դեպքում` ավելի քան 40 միլիոն դրամ, «ԱրգոՖարմ»` մոտ 21.5 միլիոն դրամ, «Էսկուլապ»` ավելի քան 35.5 միլիոն դրամ, «Ամիկուս»` 18.4 միլիոն դրամ, «Նատալի  Ֆարմ»` ավելի քան 187 միլիոն դրամ, «ԱլֆաՖարմ»` ավելի քան 113 միլիոն դրամ, «Արֆարմացիա»` ավելի քան 40.5 միլիոն դրամ: Միաժամանակ, վերոհիշյալ ընկերություններին հանձնարարվեց շտկել խախտումը և Հանձնաժողով ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը կտրամադրվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6