Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2010-ԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է 10-12 ՏՈԿՈՍ ԱՃ
29/12/2009 19:21
Կիսվել

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2010-ԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է 10-12 ՏՈԿՈՍ ԱՃ

Հայաստանում շինարարության ոլորտը 2009թ-ին մոտ 40 տոկոսով անկում է ապրել: Երկրի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը բաժին էր ընկնում շինարարությանը, եւ ճգնաժամի արդյունքում միայն պետբյուջեից ֆինանսավորվող շինարարական աշխատանքներն այս տարի կրճատվել են 50-55 տոկոսով: Այդուհանդերձ, հաջորդ տարվա համար ֆինանսական միջոցներ նախատեսվել են, շարունակական բնույթ կրող շինարարական աշխատանքները չեն դադարի: Սպասելիքները մեծ են 2011թ-ից. պետք է ակնկալել, որ տնտեսությունը կզարգանա, բյուջեի մուտքերը կավելանան, եւ դա կանդրադառնա շինարարության ոլորտի վրա: Իսկ հաջորդ տարի ոլորտում կանխատեսվում է 10-12 տոկոս աճ: Այս մասին նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այսօր անցնող տարվա աշխատանքների ամփոփման եւ գալիք տարվա ծրագրերի ներկայացման նպատակով հրավիրված մամլո ասուլիսում` ավելացնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը հիմնականում ազդել է շինարարության ոլորտի վրա, որը մեծ կորուստներ է ունեցել

Արդեն մշակվել է եւ 2010թ-ի փետրվարին կընդունվի ինքնակամ շինությունների օրինականացման եւ քանդման նոր հայեցակարգ: Հարցին բավականին խիստ մոտեցում է ցուցաբերվել: Եթե նախկինում ապօրինի կառույցների համար չնչին գումար վճարելով օրինականացնում էին, ապա տուգանքներն ավելացվելու են 3-5, իսկ որոշ դեպքերում նաեւ` 10 անգամ: Ապօրինի շինությունների քանդման գործառույթները վերապահված են վարչական տարածքներին: Նախարարը նշեց, որ վերջին երեք ամսվա ընթացքում ինքնակամ շինարարության հետ կապված 50-ից ավելի գրություններ են ուղարկվել Երեւանի քաղաքապետարան:

Հաջորդ տարի դպրոցաշինության եւ հիմնանորոգումների համար նախատեսվել է 5 միլիարդ 100 միլիոն դրամ: Վ.Վարդանյանը տեղեկացրեց, որ ծրագրվում է վերակառուցել հինգ դպրոցներ, որոնք գտնվում են չորրորդ աստիճանի վթարայնության վիճակում: ՀՀ վարչապետի հանձնարարականով դրանցից երեքը կամրացվեն, երկուսը կքանդվեն եւ կկառուցվեն նորերը: Նախարարը նշեց նաեւ, որ նախարարությունն այս տարի շինարարական մեկ կազմակերպության հետ խզել է պայմանագիրը` դպրոցում անորակ եւ ժամկետային խախտումներով աշխատանք կատարելու համար: Վ.Վարդանյանը դեռեւս գաղտնի է պահում շինարարական այդ ընկերության անունը` նշելով, որ այն հանտնի կդառնա հանրությանը միայն գործընթացն ավարտելուց հետո:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6