Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՇԻՐԱԿՈՒՄ ՄԱՅԻՍԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՇԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
26/01/2010 19:10
Կիսվել

ՇԻՐԱԿՈՒՄ ՄԱՅԻՍԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՇԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ

Ախուրյանի տարածաշրջանում մինչեւ մայիսի վերջ կգործարկվի տարեկան 220 հազար տոննա հզորությամբ շաքարի գործարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ում խոսքով` արտադրությունը կազմակերպվելու է դրսից ներկրվելիք շաքարեղեգի հումքով, սակայն դեռ շուրջ 300 հազար տոննա ճակնդեղի հումքի պահանջարկ կլինի: Նշված խնդիրը լուծելու նպատակով նախարարությունը «Լուսաստղ-Շուգար» ՍՊ ընկերության հետ համատեղ գարնանից նախաձեռնելու է շաքարի ճակնդեղի մշակության վերականգնում Շիրակի եւ Լոռվա մարզերում: Բացի դրանից, գարնանը աշխատանքային պայմանագրեր կկնքվեն այն գյուղացիական տնտեսությունների հետ, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվելու շաքարի ճակնդեղի մշակությամբ: Ըստ Գ. Ալավերդյանի` մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ  ճակնդեղագործներին կանխավճարի տեսքով տրամադրվեն սերմեր, թունաքիմիկատներ ու գյուղատնտեսական մեքենայացված ծառայություններ, ինչը լրացուցիչ շահագրգռվածություն կստեղծի ճակնդեղի մշակությամբ զբաղվելու համար: Արտադրողների հետ համաձայնեցվել է նաեւ մթերման գինը` 1 կգ հումքի համար վճարվելու է  25 դրամ: Մասնագիտական հաշվարկներով,  նշված գնի մթերման դեպքում 1 հա-ի հաշվով ստացվելիք եկամուտը ավելին կլինի, քան կարտոֆիլինը:
Նախարարի տեղեկացմամբ, գործարանի շահագործման առաջին տարում ոլորտի համախառն արտադրանքի արժեքը կավելանա շուրջ 26 մլրդ դրամով: Ներկայումս ընթանում են  գործարանի կահավորման, անհրաժեշտ սարքավորումների  տեղադրման եւ մոնտաժման լայնածավալ աշխատանքներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2