Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Մանե Թանդիլյանը դեմ է բնակարանների համար չհարկվող շեմը վերացնելուն
24/06/2020 17:48
Կիսվել

Մանե Թանդիլյանը դեմ է բնակարանների համար չհարկվող շեմը վերացնելուն

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դժգոհ է գույքային  հարկի առաջարկվող փոփոխություններից, նա մասնավորապես դեմ է բնակարանների, բնակելի տների համար չհարկվող շեմը վերացնելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման իր ելույթում:

Պատգամավորի կարծիքով՝ առաջարկվում են վատթարացնող նորմերով գույքահարկի դրույքներ: «Այս գույքահարկի փոփոխությունների հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, համայնքն է: Եվ անգամ Երևանի համայնքապետարանը դեռ կարծիք չի հասցրել տալ, չունեք»,-ասաց Թանդիլյանը:

Պատգամավորը նկատեց, որ նախագծով գույքահարկը կբարձրանա միջինը 3-4 անգամ: Մոտ 580 հազար նոր գույքային միավոր դառնալու է հարկատու: Անդրադառնալով Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքին, թե հարկում են տեսանելի գույքը, Թանդիլյանը հարց բարձրացրեց՝ 3 մլն դրամով գու՞յքն է տեսանելի հարստություն: «200 մլն դրամից ավել արժեքով գույքը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է անպայման սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն մինչև 10 մլն դրամը»,-ասաց Թանդիլյանը:

Պատգամավորը նաև վստահ չէ, որ այդ 580 հազար գույք ունեցողները բոլորը եկամտային հարկ վճարող էին, և համահարթ եկամտային հարկի անցումից հետո իրենց հարկային բեռը նվազել է, և ունեն ավելի շատ եկամուտ, որ կարող են վճարել:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Աննա Գրիգորյան

 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21