Տնտեսական

USD BUY - 401.00-1.00 USD SELL - 403.50+0.00
EUR BUY - 437.00+2.00 EUR SELL - 442.00-1.00
OIL:  BRENT - 85.34+0.08 WTI - 81.00-0.16
COMEX:  GOLD - 2159.40-0.42 SILVER - 25.41+0.79
COMEX:  PLATINUM - 942.40+1.09
LME:  ALUMINIUM - 2271.50+0.73 COPPER - 9013.00+1.38
LME:  NICKEL - 18350.00+1.66 TIN - 28550.00+1.24
LME:  LEAD - 2118.00-1.33 ZINC - 2568.00+0.31
FOREX:  USD/JPY - 149.02+0.44 EUR/GBP - 1.0887+0.09
FOREX:  EUR/USD - 1.0887+0.09 GBP/USD - 1.2739+0.02
STOCKS RUS:  RTSI - 1119.66-1.19
STOCKS US: DOW JONES - 38714.77-0.49 NASDAQ - 15973.17-0.96
STOCKS US: S&P 500 - 5117.09-0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 38707.64-0.26 TOPIX - 2670.80+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 16720.89-1.42 SSEC - 3054.64+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 7727.42-0.20 CAC40 - 8164.35+0.04
STOCKS EUR:  DAX - 17936.65-0.03
15/03/2024  CBA:  USD - 402.63-0.02 GBP - 513.31-2.48
15/03/2024  CBA:  EURO - 438.46-1.96
15/03/2024  CBA:  GOLD - 27971.24-99.78 SILVER - 323.23+8.65
PicsArt ակադեմիան մեկնարկել է JavaScript անվճար դասընթացները
03/07/2020 18:22
Կիսվել

PicsArt ակադեմիան մեկնարկել է JavaScript անվճար դասընթացները

PicsArt ակադեմիան հայտարարել է JavaScript ծրագրավորման լեզվի անվճար օնլայն դասընթացների մեկնարկի մասին։ Դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 900 դիմորդ, որից մոտ 50-ը հունիսի 23-ից մասնակցում է օնլայն դասընթացներին։ Մասնակիցները բաժանված են երկու խմբի՝ ըստ գիտելիքների մակարդակի։

Մինչև դասընթացի մեկնարկը մասնակիցներն անցել են մեկ շաբաթ տևողությամբ ներածական ծրագիր PicsArt ընկերության ղեկավարների հետ։ Այս ընթացքում մասնակիցներն ունեցել են աննախադեպ հնարավորություն՝ ընկերության գործունեությանը մանրամասն ծանոթանալու և իրենց հուզող հարցերը PicsArt-ի հիմնադրին ու ղեկավարներին ուղղելու համար։

«PicsArt ընկերությունը վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց նկատմամբ միշտ առկա է բարձր պահանջարկ: Սա մեզ համար լավագույն ցուցանիշն է թե՛ ընկերության կողմից կազմակերպվող ծրագրերի նկատմամբ վստահության, և թե՛ ակտուալ պահանջարկի առումով: Այս դասընթացներն ունենալու են շարունակական բնույթ և վստահ ենք, որ կօգնեն մեզ ձևավորել Հայաստանում բարձորակ նոր մասնագետների շուկա», – նշում է PicsArt ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ PicsArt ակադեմիան մայիս ամսվանից մեկնարկել էր օնլայն անվճար դասընթացներ տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։ PicsArt ակադեմիայում այժմ ընթանում է նաև մայիսին մեկնարկած C++ ծրագրավորման լեզվի դասընթացը: Այստեղ նրանք լավագույն մասնագետների օգնությամբ սովորում են պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուներ, միաժամանակ ձեռք բերում պրակտիկ փորձ՝ ներգրավվելով ընկերության գործող ծրագրերում: Ինչպես PicsArt-ի բոլոր կրթական ծրագրերի դեպքում է՝ PicsArt ակադեմիայի շրջանավարտներին կտրվի նաև PicsArt-ում աշխատելու հնարավորություն:

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաև Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում և Մոսկվայում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

15/03/2024
դրամ
Դոլար (USD)
402.63
-0.02
Եվրո (EUR)
438.46
-1.96
Ռուբլի (RUR)
4.38
-0.02
Լարի (GEL)
149.45
-1.22
27971.24
-99.78
Արծաթ
323.23
+8.65