
ՀՈՒՆՎԱՐ – ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 8.8%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ ՀՆԱ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.8%-ով և կազմել 1016.8 միլիարդ դրամ: Մայիսի ընթացքում ՀՆԱ-յի աճը կազմել է 14.3%:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2009թ.-ին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել էր 14.4%-ով: Այս տարվա հունվար ամսին գրանցվեց ՀՆԱ-յի 2.2% աճ, հունվար-փետրվարին աճը կազմեց 2.5%, հունվար-մատրին` 5.5% և հունվար-ապրիլին` 7.2%: