Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Էկոնոմիկայի Նախարարություն. Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին
09/09/2020 12:35
Կիսվել

Էկոնոմիկայի Նախարարություն. Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն   այցելել է Արարատի մարզ՝ վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման ընթացքին հետևելու նպատակով: Փոխնախարարին ուղեկցել էն ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսուչներ և Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Այցի շրջանակում փոխնախարարը «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կետում հետևել է մթերումների գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ: Շրջայցի ընթացքում հատկապես կարևորվել է գյուղացիներից մթերվող խաղողի ընդունման, կշռման և որակի վերահսկման արդյունավետ կազմակերպումը։

Գործարանի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Առաքելյանը տեղեկացրել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարանում» այս տարի նախորդ տարիների համեմատ ավելի շատ խաղող է նախատեսվում մթերել:

Այնուհետև Արման Խոջոյանն այցելել է Երասխի գինու գործարանի Արալեզի մասնաճյուղ, որտեղ մթերման շրջանի ընթացքում կանխատեսվում է մթերել շուրջ 3,5-4 տոննա խաղող։ Այստեղ դեռևս ոչ մի բողոք չի եղել կապված խաղողի կշռման կամ շաքարայնության չափման հետ։

Նախարարության աշխատակիցները տեղում զրուցել են խաղողագործների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։

Այցելելության հաջորդ կետում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում, նույնպես մթերման աշխատանքներն իրենց բնականոն ընթացքի մեջ են։

Ամփոփելով այցի արդյունքները՝ Արման Խոջոյանը նշել է, որ ստուգայցերը վերամշակող կազմակերպություններ շարունակական են լինելու, ավելի ակտիվ շրջանում մթերման կետերին կցվելու են մասնագետներ, որոնք մթերման շրջանում յուրաքանչյուր օր կվերահսկեն խաղողի գնումների գործընթացը․ «Մթերման կետեր մեր ստուգայցերի միջոցով նպատակ ունենք տեղում ծանոթանալ խաղողի մթերման գործընթացին և հավաստիանալ՝ արդյո՞ք կատարվել է կշեռքների ստուգաչափում, նաև իրականացնել փաստաթղթերի նկատմամբ վերահսկողություն, ինչը հնարավորություն կտա ոչ տեխնոլոգիական փուլը դարձնել վերահսկելի», – նշել է փոխնախարարը։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90