Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4,8 տոկոս տնտեսական աճ
02/11/2020 12:51
Կիսվել

Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4,8 տոկոս տնտեսական աճ

Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021-ի համար այն գնահատված է 4.8 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը:

Այսպիսով 2020-ի համար նախկինում կանխատեսված 2.6 տոկոս անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս: Ակնհայտ է, որ այս ցուցանիշները տարբերվում են ԱԺ-ի կողմից հոկտեմբերին ընդունված օրենքից: Չի բացառվում նաև հաջորդ տարվա կանխատեսման վերանայում:

Պահանջարկի վերականգնմանը զուգահեռ, ենթադրվում է, որ գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշի ստորին շեմին: Արտաքին պահանջարկի կանխատեսումների վերանայումների ազդեցությունը 2020 թվականի տնտեսական աճի վրա գնահատվում է 0.9 տոկոսային կետ դրական մեծություն, իսկ 2021-ի համար՝ նույնքան բացասական: Նախարարի խոսքով՝ սա հանգեցրել է այս ցուցանիշի չեզոք ազդեցության գնահատման ՀՀ տնտեսության վրա:

Անդրադառնալով 2020-ի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով: Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, պահանջարկի նվազումն էլ պայմանավորված է եղել սպառման և ներդրումների կրճատմամբ:

Տարեսկզբից տնտեսությունում արձանագրվել էին անցյալ տարեվերջի լավատեսական սպասմանը համապատասխան զարգացումներ և աճի համեմատաբար բարձր տեմպեր էին նկատում, մինչդեռ մարտից դրանք կտրուկ դանդաղել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական ազդեցությամբ: Ամենից խորը տնտեսական անկումը գրանցվել է ապրիլին, դա որոշակիորեն մեղմվել է մայիսին՝ պայմանավորված որոշակի տնտեսական գործունեությունների սահմանափակումների վերացմամբ կամ մեղմամբ: Հուլիսին տնտեսական անկումը կրկին խորացել էր, սակայն օգոստոսին նկատվել է մեղմում:

Աննա Գրիգորյան

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08