Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՊԵԿ հետբացթողումային հսկողույթան վարչությունն ամփոփում է 2020-ը
20/01/2021 14:12
Կիսվել

ՊԵԿ հետբացթողումային հսկողույթան վարչությունն ամփոփում է 2020-ը

ՊԵԿ հետբացթողումային հսկողույթան վարչությունը 2020 թվականին իրականացրել է 93 մաքսային ստուգում, ինչի արդյունքում արձանագրվել է շուրջ 558 մլն դրամի խախտում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանը նշեց, որ 2019 թվականին կատարվել էր 76 մաքսային ստուգում, արձանագրվել 304 մլն դրամի խախտում:

«Տեսնում ենք, որ և՛ ստուգումների քանակը, և՛ դրամային արտահայտությամբ արձանագրված խախտումների չափը էականորեն աճել են: Սա մեզ մոտ կատարված բարեփոխումների, վերլուծական կարողությունների ավելացման արդյունք է»,- ասաց Արմեն Սաֆարյանը:

Հետբացթողումային հսկողության վարչության հիմնական գործառույթը մաքսազերծման փուլում թաքնված ռիսկերի բացահայտումն է և չեզոքացումը: Արմեն Սաֆարյանի խոսքով՝  շեշտադրումները նախաբացթողումային փուլից տեղափոխում են հետբացթողումային փուլ: Սա ուղղված է տնտեսավարողների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Այսինքն՝ մաքսազերծման ժամանակ կատարվում է բոլոր գործընթացների պարզեցում, ժամանակի խնայում:

«Եթե մի փուլում պարզեցնում ենք գործընթացը, ապա հսկողությունը պատշաճ կազմակերպելու համար մենք, մեկ այլ փուլում մեր կարողություններն ավելացնելով,  պետք է կարողանանք վերահսկել այդ գործընթացը: ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունում հետբացթողումային հսկողույթան վերաբերյալ երեք ուղղություն ենք առանձնացրել, դրանք վերաբերում են վերլուծական կարողությունների մեծացմանը»,-ասաց Արմեն Սաֆարյանը:  Նրա խոսքով՝ փոփոխություններ են իրականացրել իրենց գործառույթներում, ներդրվել է կամերալ ուսումնասիրությունների համակարգը: Ըստ Արմեն Սաֆարյանի՝ սա կարևոր նորամուծություն է, որովհետև մինչև ստուգումներն սկսելը տնտեսավարողների հետ սկսում են երկխոսություն, ներկայացնում են վերհանած բոլոր ռիսկերը և փորձում ստանալ պարզաբանումներ: Այս գործառույթը երեք հանգուցալուծում ունի: Մի դեպքում, երբ  ռիսկերին տնտեսավարողը հիմնավորում է ներկայացնում համապատասխան փաստաթղթերով, գործընթացը դադարեցվում է: Հաջորդ պարագայում, երբ ներկայացված ռիսկերը տնտեսավարողն ընդունում է, ապա նրան հնարավորություն է տրվում չվճարած կամ պակաս վճարած մաքսային վճարները  վերանայել: Երրորդ հանգուցալուծումն այն է, որ երբ տնտեսավարողը ներկայացրած ռիսկերին չի պատասխանում կամ հիմնավոր չի արձագանքում, ապա այդ դեպքում նյութերը տրամադվում են ստուգող բաժիններին, այնուհետև ստուգումների արդյունքում վերհանվում են չվճարված գումարները, զուգահեռ սահմանվում են տույժեր և տուգանքներ: Այս գործընթացը թույլ է տալիս տարանջատել հիմնական ռիսկային և ոչ ռիսկային խմբերը, նրանց նկատմամբ հետագա մոտեցումներն էապես տարբերվում են:

«Ոչ ռիսկային խմբերում գտնվողների հետ համագործակցում ենք, փորձում ենք շտկել նրանց կողմից թույլ տրվող խախտումները: Տնտեսավարողների հնարամտություններից առանձնացնեմ մի քանի հիմնական ուղղություններ. ապրանքների սխալ դասակարգում, ներմուծվող ապրանքների հաշիվ-ապրանքագրերում սխալ տեղեկություններ ներկայացնել, մաքսային հայտարարագրերում ապրանքների ոչ ամբողջական նկարագիր… Տնտեսավարողները երբեմն փորձում են խեղաթյուրել տվյալները մաքսային վճարներից խուսափելու համար»,- ասաց Արմեն Սաֆարյանը:

Արմեն Սաֆարյանը նկատեց, որ եթե ինչ-որ ուղղություններով վարչարարությունը խստացնում են, ապա տնտեսավարողները փնտրում են շրջանցելու այլ մեթոդներ: Նրա բնորոշմամբ, սա անվերջ պայքար է, իրենք հզորացնում են իրենց կարողությունները, տնտեսավարողները դիմում են այլ հնարքների:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88