ՊԵԿ-ը նախաձեռնում է հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 2-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը կներկայացվեն hիմնադրամների և հասարակական կազմակերպությունների դաշտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ թե ինչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ Կքննարկվեն նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցերը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև ս/թ փետրվարի 26-ը ներառյալ՝ կից ձևաչափին համապատասխան ուղարկելով կազմակերպության ներկայացուցիչների տվյալները` voak@taxservice.am էլ. հասցեին:
Ձևաչափը՝ Հանդիպման-ցուցակ.