Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Եվրոպական միության «EU4Business» ծրագիրն օգնում է հայկական ձեռնարկություններին հաղթահարել արտահանման դժվարությունները
24/02/2021 16:00
Կիսվել

Եվրոպական միության «EU4Business» ծրագիրն օգնում է հայկական ձեռնարկություններին հաղթահարել արտահանման դժվարությունները

Ս․թ․ փետրվարի 26-ից մարտի 6-ը Միջազգային առևտրի կենտրոնը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) հետ համատեղ հայաստանյան ձեռնարկությունների համար կազմակերպում է անվճար դասընթաց և անհատական խորհրդատվութունների շարք, որոնց նպատակն է նպաստել միջազգային շուկաներում տեղական արտադրանքի առաջխաղացմանը և վաճառքին։ Դասընթացը տեղի կունենա «Արևելյան Գործընկերություն, առևտրի համար պատրաստ․ EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Միջազգային առևտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։ Դասընթացը կօգնի մասնակից ընկերություններին արտահանման համար շահեկան գնային քաղաքականություն մշակել՝ հաշվի առնելով միջազգային շուկաներում ՔՈՎԻԴ-19 ճգնաժամով պայմանավորված իրավիճակն ու ռիսկերը։ Այն նախատեսված է սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար։

«Դասընթացի արդյունքում ընկերությունները կկարողանան ՔՈՎԻԴ-19 ճգնաժամիպայմաններում առավել ճկուն և թիրախավորված գնային ռազմավարություն մշակել, ինչը երկարաժամկետ առումով կնպաստի հայկական արտադրանքի ներկայացվածությանըմիջազգային՝ հատկապես Եվրոպական միության շուկաներում։ Մասնավորապես,մասնակից ձեռնարկությունները կբարելավեն գիտելիքները գնային սեգմենտավորման,ինքնարժեքի հաշվարկման, հաղորդակցության ու վաճառքի ուղիների գրագետ օգտագործման վերաբերյալ, ինչի արդյունքում կկարողանան առավել արդյունավետ ներկայացնել և արտահանել իրենց արտադրանքը», – նշել է Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը։

Ընտրված ընկերությունների համար կլինի անհատական խորհրդատվության հնարավորություն։ Դասընթացը կվարի Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի փորձագետ Ռեինդերթ Դեքերը, ով աշխատել է միջազգային խոշոր կազմակերպությունների՝ այդ թվում Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) համար։ Արտահանման կառավարման և շուկայի զարգացման վերաբերյալ խորհրդատվություններ է տրամադրել բազմաթիվ ՓՄՁ-ների Արևելյան Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և Հարավարևելյան Ասիայից։

Դասընթացի վերաբերյալ մանրամասները՝ https://cutt.ly/NlqtZJm

«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն աջակցում է Հայաստանի և Արևելյան գործընկերության այլ երկրների փոքր և միջին ձեռնարկություններին մուտք գործել նոր շուկաներ հատկապես Եվրոպական միության երկրներում:  Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ չորացրած մրգերի և բանջարեղենի, խոտաբույսերի ու թեյերի, ինչպես նաև պահածոների արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններին։ Ծրագիրն աջակցում է արտահանող և արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին արժեքի ստեղծման ամբողջ շղթայի ընթացքում՝ օգնելով նրանց ստեղծել միջազգային և ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան հավելյալ արժեքով ապրանքներ և կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ:

 

 

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88