ԿԲ-ն 2021-ի՝ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը վերանայել է. տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը նվազեցվել է
ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է ընթացիկ տարվա տնտեսական աճի` նախկինում կանխատեսած ցուցանիշը:
«Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Եթե նախկինում մեր գնահատականների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին պետք է լիներ 2%, ապա այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1.4%», – ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այս փոփոխությունը հիմնականում պայմանավորում է 2020-ի չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակով տնտեսության որոշակի ճյուղերի թուլացմամբ։
ԿԲ նախագահը հայտնում է, որ թուլացում է նկատվում տնտեսության՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ ճյուղերում: