Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Սուեզի ջրանցքում եղած խցանման պատճառով Brent նավթի գինը մոտ 2 տոկոսով նվազել է
29/03/2021 15:30
Կիսվել

Սուեզի ջրանցքում եղած խցանման պատճառով Brent նավթի գինը մոտ 2 տոկոսով նվազել է

Սուեզի ջրանցքում ծանծաղուտում հայտնված Ever Given բեռնարկղանավը օրեր շարունակ նավերի կուտակման պատճառ էր դարձել: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կուտակվել էր առավել քան 300 նավ:

Արդեն այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից վերջապես հանել են Ever Given բեռնարկղանավը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությանը, որն էլ զբաղվում է ծովային փոխադրումներով:

Առայժմ չի ճշտվում, թե որքան շուտ կվերականգնվի երթեւեկությունը ջրային մայրուղով:

Իր հերթին The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիային, տեղեկացնում է, որ բեռնարկղանավն առայժմ հաջողվել է ծանծաղուտից հանել մասնակիորեն: Այժմ քարշիչները փորձում են ուղղել նավի ընթացքի ուղղությունը:

Ի դեպ, Սուեզի ջրանցքում եղած միջադեպը ազդել է նավթի գների վրա:

РБК-ի փոխանցմամբ՝ այսօր Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի բարելի արժեքը 63,12 դոլար է: Այս գինը 2,25 տոկոսով ցածր է ուրբաթ օրվա ամփոփված գնից: Մոտ մեկ ժամում գինը փոխվեց՝ ւորբաթ օրվա գնի նկատմամբ 2,25-ի փոխարեն 1,7 տոկոս տարբերություն:

Սուեզի ջրանցքում ծանծաղուտում հայտնված բեռնարկղանավի միջադեպի արդյունքում կուտակված նավերից մի քանի տասնյակը նավթ տեղափոխող բեռնանավեր են:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12