Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏՄՊՊՀ նախագահը կաթնամթերքի շուկայում հայտնաբերված իրավախախտումների նվազում է նկատում
12/04/2021 15:18
Կիսվել

ՏՄՊՊՀ նախագահը կաթնամթերքի շուկայում հայտնաբերված իրավախախտումների նվազում է նկատում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կաթնամթերքի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների նվազում է նկատում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով կաթնամթերքի շուկայում անբարեխիղճ մրացակցության դեպքերի կանխարգելման մասին:

«Արդեն երկու տարի մենք կաթնամթերքի ոլորտում իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ՝ սկսած ստուգումներից, վերջացրած ուղեցույցների և օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է հստակ տարանջատում ունենան: Այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն: Դեռևս երկու տարի առաջ, երբ մեր հանձնաժողովը նոր էր ձևավորվել, տնտեսավարողներին ասացինք, որ կոշտ պատասխանատվության միջոցներ չենք կիրառելու: Իրականացրել ենք 3 փուլի ուսումնասիրություն և ամեն ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումներն ավելի քիչ էին, քան նախորդի ժամանակ: Դրական դինամիկան ակնհայտ է, սակայն չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ տնտեսավարող սուբյեկտներին այսօր ցույց են տալու, թե ինչպես պետք է կատարել մակնշումներ, որպեսզի իրավախախտումներից խուսափեն:

ՏՄՊՊՀ նախագահը շեշտեց, որ իրենց գերատեսչությունը մեկ միջոցառում իրականացրել է, ինչից հետո սուպերմարկետներում դարակաշարերը տարանջատված են՝ բուսական յուղ պարունակող կաթնամթերքն առանձին է մակնշված:

«Կարծում եմ, այս աշխատանքները պետք է շարունակական լինեն, որպեսզի խոշոր սուպերմարկետներից անցում կատարենք մնացած խանութներին: Սկզբունքն այն է, որ սպառողը հնարավորինս մատչելի և իր համար ընկալելի ճանապարհով տեսնի ապրանքի էությունը»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ ամբողջությամբ կեղծվում է ապրանքը՝ մակնշվում է թթվասեր, սակայն պարունակում է բուսական յուղ, նշեց, որ տնտեսավարողներին հորդորում են զերծ մնալ նման իրավախախտումներից:

Այսուհետև ՏՄՊՊՀ-ն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ առանց նախազգուշացման իրականացնելու են պարբերական ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները հնարավորինս մրցակցային և օրենքի դաշտում աշխատեն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52