Տնտեսական

USD BUY - 394.00-2.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 89.51-1.17 WTI - 84.79-1.26
COMEX:  GOLD - 2398.10-0.28 SILVER - 28.23-2.39
COMEX:  PLATINUM - 964.00-1.88
LME:  ALUMINIUM - 2555.00+0.00 COPPER - 9576.00+0.00
LME:  NICKEL - 17846.00+0.00 TIN - 32230.00+0.00
LME:  LEAD - 2185.00+0.00 ZINC - 2774.50+0.00
FOREX:  USD/JPY - 154.62+0.20 EUR/GBP - 1.0629+0.17
FOREX:  EUR/USD - 1.0629+0.17 GBP/USD - 1.2432+0.06
STOCKS RUS:  RTSI - 1155.46-0.98
STOCKS US: DOW JONES - 37798.97+0.17 NASDAQ - 15865.25-0.12
STOCKS US: S&P 500 - 5051.41-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 37961.80-1.32 TOPIX - 2663.15-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 16251.84+0.02 SSEC - 3071.38+2.14
STOCKS EUR:  FTSE100 - 7820.36-1.82 CAC40 - 7932.61-1.40
STOCKS EUR:  DAX - 17766.23-1.44
17/04/2024  CBA:  USD - 395.10-0.14 GBP - 492.14+0.22
17/04/2024  CBA:  EURO - 420.39+0.41
17/04/2024  CBA:  GOLD - 30094.74+306.38 SILVER - 358.92-2.47
Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ-ում կատարված ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 3,3 միլիարդ դոլար
12/04/2021 18:21
Կիսվել

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ-ում կատարված ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 3,3 միլիարդ դոլար

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է նրա կառավարման տարիների՝ 1998-2007 թվականների ներդրումային ոլորտը։

«Ներդրումային միջավայրի բարելավումը 1998-2007-ին կտրուկ մեծացրեց հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները հոսում էին դեպի մեր երկիր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ներդրումներ էին կատարում ինչպես արտասահմանցիները, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցները՝ տնտեսության ամենատարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներից մինչև գյուղատնտեսություն և կապիտալ շինարարություն, արտադրություն և սննդի արդյունաբերություն։

Դրան նպաստում էին բարենպաստ հարկային և օրենսդրական կարգավորումները, վստահությունը պետության ու դրա ապագայի հանդեպ, պետության հետ հարաբերություններում թափանցիկությունն ու ներդրումների վերադարձնելիությանը նպաստող մյուս պայմանները։

Տարեցտարի շեշտակի ավելանում էին ներդրումները՝ հզորացնելով Հայաստանը, տնտեսությունը, բարելավելով շարքային քաղաքացու կյանքի որակը, ապահովելով երկրի անվտանգությունը, տնտեսական կայունությունը և ստեղծելով պայմաններ՝ պարզապես լավ ապրելու համար» – գրված է նախագահի ֆեյսբուքյան էջում։

17/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.10
-0.14
Եվրո (EUR)
420.39
+0.41
Ռուբլի (RUR)
4.19
-0.01
Լարի (GEL)
147.91
-0.21
30094.74
+306.38
Արծաթ
358.92
-2.47