
2021թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 3.4%-ով
2021թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,509.3 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 363.5 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2021թ. հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 572.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 936.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում աճը կազմել է 3.4%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 8.7%։