ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ
Հոկտեմբերի 26-ին Վանաձոր կայարանում ավարտվելու է սլաքային փոխադրիչների երեսարկման աշխատանքները երկաթբետոնյա չորսյուների շերտերի վրա: Այս տեսակի սլաքային փոխադրիչները առաջին անգամ են կիրառվել Հայաստանի երկաթուղային համակարգում և տարբերվում են փայտյա հին սլաքային փոխադրիչներից բարձր մակարդակի հուսալիությամբ և ծառայության ժամկետով:
Սլաքային փոխադրիչները երկաթբետոնյա չորսյուների վրա հավաքվում են Մասիսի ԳՄԿ-ում՝ սարքավորված ստենդերի վրա դարպասային ամբարձիչների օգնությամբ: «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրով երեսարկման ընթացքում օգտագործվել էին հատուկ տեխնիկա BПРС և УК-25 СП:
Նշենք, որ 2010թ. «ՀԿԵ»-ն նախատեսել է գծային աշխատանքների կատարման շրջանակներում փոխարինել 10 հին գծային փոխադրիչները: