Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՊԳԿ-ի գլխավորությամբ պատրաստված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պարենային անվտանգության և սնուցման 2020 թ. զեկույցը ներկայացնում է առողջ սննդակարգի արժեքը
12/05/2021 17:53
Կիսվել

ՊԳԿ-ի գլխավորությամբ պատրաստված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պարենային անվտանգության և սնուցման 2020 թ. զեկույցը ներկայացնում է առողջ սննդակարգի արժեքը

Մատչելի, առողջ սննդակարգը կարող է սնուցման և կենսակայունության դրական զարգացումների հանգեցնել

Չնայած վերջին 20 տարիներին  սովը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար մեծ խնդիր չի հանդիսացել, սակայն տարածաշրջանը չափավոր պարենային անապահովության խնդրի առջև է կանգնել, ինչը սննդարար և բավարար չափով սննդամթերքի անկանոն հասանելիություն է նշանակում։ Տարածաշրջանը, միեւնույն ժամանակ, առերեսվում է գիրության խնդրի արագընթաց ծավալման, որը հարցականի տակ  է դնում Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 2-ում արտացոլված՝ պարենային ապահովության և բարելավված սնուցման նպատակի իրագործումը։

Առողջ սննդակարգի ծախսերի կրճատումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ բարելավված սնուցման և կենսակայունության համար։

Համաձայն «Պարենային անվտանգության և սնուցմանը վիճակի վերլուծությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 2020 թ.» զեկույցի, COVID-19 համավարակը լրջագույն խնդիրներ է հարուցել պարենային անվտանգության և սնուցման համար, հատկապես տարածաշրջանի ցածր եկամուտ ունեցող և խոցելի ազգաբնակչության համար։

Ամենամյա զեկույցը, որը պատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ), ՄԱԿ-ի  Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) համատեղ ջանքերով, ներկայացնում է խնդրո առարկայի համապարփակ վերլուծությունը, այդ թվում՝ թերսնուցման բոլոր ձևերը, սնուցման ներկա օրինաչափությունները, ինչպես նաև անհատների, հասարակության և մոլորակի սննդակարգի ծախսերը։

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում , ընդհանուր առմամբ, հատկապես մտահոգիչ է սրընթաց վատթարացող իրավիճակը Կենտրոնական Ասիայի, Անկախ պետությունների համագործակցության և կովկասյան որոշ երկրներում, ինչը տարածաշրջանին զրկում է Կայուն զարգացման «չափավոր կամ սուր պարենային անապահովության տարածվածությունը բնակչության շրջանում» նպատակի 2030 թ. թիրախին հասնելու հնարավորությունից։

«Վերջին 12 ամիսները ցույց տվեցին, որ մեր առողջությունը և ագրոպարենային համակարգերի գործունակությունը հիմնարար կարևորություն ունեն, ինչպես նաև այն, որ ավելի մեծ ջանքեր են հարկավոր», – ասաց ՊԳԿ գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ՝ Վլադիմիր Ռախմանինը։ «Մենք՝ բոլորս, ներառյալ որոշում կայացնողները, զարգացման ոլորտի համայնքը, քաղաքացիական հասարակությունը, գիտակրթական շրջանակները, մասնավոր հատվածը և անհատները, պետք է մեր ներդրումն ունենանք «Զրոյական սովի» նպատակին, պարենային անվտանգության և բարելավված սնուցման հասնելու գործում, չանտեսելով ոչ մեկին և խթանելով գյուղատնտեսությունը»։

«Սովի և թերսնուցման մակարդակի կրճատումը կենսափուլային մոտեցում է պահանջում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին, դեռահաս աղջիկներին, մայրերին և այլ խոցելի խմբերին», – նշեց ՊՀԾ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տնօրեն՝ Ջոն Այլիեֆը։ «Զրոյական սով՝ չի նշանակում պարզապես ուտելիքով լի ստամոքս ունենալ։ Դա պահանջում է միջոլորտային համատեղ աշխատանք՝ սկսած գյուղատնտեսությունից և սոցիալական պաշտպանությունից մինչև կրթություն և առողջապահություն՝ առողջ, հավասարակշռված սննդակարգ ապահովելու համար, որը, միևնույն ժամանակ, բոլորին մատչելի և հասանելի է։

Կախված արտադրության տեսակից և տեղանքից, տարածաշրջանում ֆերմերները տուժել են մասնավորապես COVID-19 հետևանքով առաջացած խաթարումներից, հատկապես անցումային շրջանում գտնվող տնտեսություն ունեցող երկրներում», – ընդգծեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ ԵՏՀ-ի գործադիր քարտուղար՝ Օլգա Ալգայերովան։ «Ես պետությունների կառավարություններին կոչ եմ անում ֆերմերներին պատշաճ ֆինանսական աջակցություն տրամադրել։  Միաժամանակ, հրավիրում եմ նրանց լիարժեք օգտվելու ՄԱԿ-ի առևտրի դյուրացման և սահմանահատման ընթացակարգերից՝ սահմանները բաց պահելու նպատակով, որը կնպաստի ապրանքաշրջանառությամբ, և, մասնավորապես, այնպիսի առաջնային կարևորության ապրանքների դեպքում, ինչպիսին է թարմ սննդամթերքը»։

Երկրներն առաջընթաց են գրանցում երեխաների շրջանում թերաճության, թերքաշության և ցածր քաշով նորածինների ոլորտում, մինչդեռ անեմիայի և մինչև վեց ամսականը երեխաների բացառապես կրծքով կերակրման առնչությամբ հակառակ միտում է նկատվում։ Տարածաշրջանի բոլոր երկրներում արձանագրվում է գիրության և երկաթի պակասով պայմանավորված անեմիայի կանխարգելման քաղաքականության բաց։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդունում է երեխաների թերաճության, թերքաշության և ցածր քաշով նորածինների ոլորտում պետությունների բեկումնային առաջընթացը։ Այսուհանդերձ, առանց ջանքերի կրկնապատկման՝ տարածաշրջանը չի կարող հասել իր 2025 և 2030 թթ. հանձնառությունների իրագործմանը, որոնք ստանձնել է երեխաների գիրության, անեմիայի և բացառապես կրծքով կերակրման հարցերում», – ընդգծեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար և Փախստականների և միգրանտների հիմնախնդիրների արձագանքման հարցերով հատուկ համակարգող՝ Աֆշան Խանը։ «Մատչելի, առողջ սննդակարգը պարենային անվտանգության և սնուցման ոլորտում հաջողության հասնելու հիմքն է և COVID-19 համավարակի ազդեցությունը երեխաների սնուցումն ավելի խոցելի է դարձրել։ Մենք ունենք փաստական տվյալներ, որոնք կարող ենք տրամադրել քաղաքականություն մշակողներին և սննդամթերքի մատակարարներին՝ սննդակարգի բարելավման և առողջապահական, կրթական և սոցիալական համակարգերի ներգրավմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և երեխաների սնուցման ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով»։

Ավելորդ քաշի և գիրության մեծ տարածումը լրջագույն հիմնախնդիր է անգամ երեխաների շրջանում, որի ցուցանիշները տագնապալի կերպով բարձր են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, գերքաշ 6-9 տարեկան երեխաների ամենաբարձ ցուցանիշները գրանցվել են միջերկրածովյան երկրներում։

«Գիրությամբ տառապող անձանց մոտ մեծանում է COVID-19-ի բարդ ընթացքի հավանականությունը», – նշեց ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն՝ Հանս Կլյուգեն։ «COVID-19-ն ի ցույց դրեց պարենային համակարգերի ողջ խոցելիությունը և թե որքան կարևոր է ապահովել, որ բոլոր մարդիկ, անկախ նրանից, թե որտեղ և ինչպես են ապրում, անվտանգ, առողջ և կայուն սննդամթերքի հասանելիություն ունենան։ Սա չափազանց կարևոր է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի համար, հաշվի առնելով գիրության հետ կապված ահազանգող իրավիճակը, որը, որպես այդպիսին, բարդ քրոնիկ հիվանդություն է և տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկի լուրջ գործոն։

Ի հավելումն, տարածաշրջանը մեծապես տուժել է աղի, ճարպի և շաքարի ավելցուկային պարունակությամբ սննդամթերքի գերսպառմամբ և մրգերի ու բանջարեղենի թերսպառմամբ պայմանավորված խնդիրների հետևանքով։ Այս իրավիճակը պահանջում է կառուցվածքային փոփոխություններ կատարել ներկա պարենային համակարգերում՝ սննդամթերքի արտադրության և սպառման ոլորտներում։ ԱՀԿ տվյալները ցույց են տալիս, որ տարածաշրջանում մահերի շուրջ 86 տոկոսը և հիվանդությունների 77 տոկոսն անառողջ սննդակարգի հետևանք են։

Պարենային անվտանգության և սնուցման ազգային ռազմավարությունների մշակման գործընթացում ՊԳԿ-ն պետություններին առաջարկում է հաշվի առնել քննարկվող սննդակարգի բնապահպանական և կլիմայական ազդեցությունները, ինչը ներկայում չի արվում, ինչպես նաև լայնորեն կրթել այդ մասին։

«Կլիմայի և բնապահպանական փոփոխությունների ազդեցություններն աստիճանաբար վտանգում են կառավարման ուղղությամբ տարվող ջանքերը», – նկատում է ՀՕԿ-ի Եվրոպական գրասենյակի ղեկավար՝ Միլան Դաչիչը։ «Անհրաժեշտ են այնպիսի քաղաքականությունն, որը կնպաստի հողերի կայուն կառավարմանը, կնվազեցնի օդի աղտոտումը, կապահովի սննդամթերքի մատակարարումը խոցելի խմբերին, կնվազեցնի բերքի կորուստները և կսահմանափակի գյուղատնտեսության ոլորտից ջերմոցային գազերի արտանետումները։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության կողմից երկարաժամկետ մոնիտորինգի, տվյալների փոխանակման, տեղեկությունների և գիտելիքի, համատեքստին բնորոշ կանխատեսումների բարելավման և վերլուծության ուղղությամբ գործադրվող ջանքերը էականորեն օժանդակում են կլիմայի և բնապահպանական փոփոխությունների հետևանքների մեղմմանը։

Չեն Ֆանն անդրադարձավ նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շուկաներում առկա սննդամթերքի անբարենպաստ բաղադրությանը։ Ինչպես բացահայտվել է տարածաշրջանային վերլուծական զեկույցում, կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հասանելիությունը աշխարհի միջին ցուցանիշից բարձր է, իսկ բանջարեղենի, ընդեղենի և ձկնամթերքի սպառումը՝ աշխարհի միջին ցուցանիշից ցածր։ Հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել սնուցման առումով զգայուն գյուղատնտեսությանը, ինչը կնպաստի առողջ սննդակարգի ձևավորմանը։ «Եվրոպական կանաչ ուղի» և «ֆերմայից՝ պատառաքաղ» նախաձեռնությունները քաղաքականության այն շրջանակներն են, որոնք կարող են փոփոխություն առաջ բերել։

«Գլխավոր եզրակացությունն այն է, որ չնայած սննդամթերքի բազմազանեցման հարցում գրանցած լավ առաջընթացին և սննդամթերքի հասանելիության հիմնախնդրում ճիշտ ուղղությամբ քաղաքականություն վարելուն, դեռևս սննդամթերքի արտադրության և առևտրի համակարգերի վերաուղղորդման անհրաժեշտություն կա, ինչը կնպաստի առողջ սննդակարգի նպատակի իրագործմանը», – ասաց ՊԳԿ տնտեսագետ և զեկույցի գլխավոր հեղինակ՝ Չեն Ֆանը։ Սա կարող է սպառողների կրթության և, ի թիվս այլ սննդամթերքի, մրգերի ու ձկնամթերքի սպառումն ընդլայնելու ուղղությամբ հավելյալ ջանքեր պահանջել՝ այդ երկրներում կենսակայուն և առողջ սնուցման ռազմավարություններ ապահովելու համար։

Առողջ սննդակարգի արժեքը

ՊԳԿ զեկույցի և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ընտրված 14 երկրների սննդամթերքի արժեքի/հասանելիության տվյալների համաձայն, առողջ սննդակարգն միջինը հինգ անգամ ավել արժե այն սննդակարգից, որը էներգիայի հիմնական կարիքը բավարարում է օսլա պարունակով հիմնական սպառման սննդամթերքով։

Արժեքի վրա ազդող գործոնները ներառում են ագրոպարենային ապրանքների մատակարարման շղթաներում առկա առևտուրը, հանրային ծախսումները և ներդրումային քաղաքականությունը։ Դրանց ազդեցությանը հակակշռելու նպատակով ՊԳԿ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը հանդես են գալիս ի շահ սնուցման առումով զգայուն ներդրումների, նպատային միջամտությունների և սոցիալական պաշտպանության քաղաքականության և ծրագրերի, որը նպատակ ունի կենսակայուն կերպով մեծացնել առողջ սննդակարգի հասանելիությունը։  Այս նկատառումից ելնելով, զեկույցում ներկայացվում են Հայաստանի սոցիալական պաշտպանության՝ սնուցման առումով զգայուն միջոցառումները։

«Սննդարար կերակրի առավելություններն ազդում են ոչ միայն անհատների, այլև ողջ հասարակության վրա», – ասում է Ֆանը, – «ինչպես և առողջ սննդակարգի ծախսը կրում է ողջ հասարակությունը»։

Ընդհանուր առմամբ, առողջ սննդակարգի հետ կապված ծախսերն ընթացիկ սպառման ծախսերից քիչ են։ Ինչպես վկայում են ուսումնասիրված երկրների ծրագրերի տվյալները, եթե բնակչությունն անցնի առողջ սննդակարգի, ապա ըստ կանխատեսումների, դրա ուղղակի և անուղղակի առողջապահական ծախսերն 97 տոկոսով, իսկ ջերմոցային գազերի արտանետումների սոցիալական ծախսերը՝ 41-74 տոկոսով կնվազեն։ Այս առավելությունները կարող են ժամանակի ընթացքում ավելանալ՝ կլիմայի առումով խելացի գյուղատնտեսության մեջ նորարարության և նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց։

«Համավարակի միջոցով ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում վերարժևորելու մեր ագրոպարենային համակարգերը, ինչպես նաև մեկնարկելու վերափոխման գործընթաց, որն ուղղված կլինի սննդամթերքի և սնուցման բարելավմանը՝ հնարավորինս քիչ բնապահպանական կորուստների գնով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից այս աշնանն անցկացված ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովն այս հարցերին անդրադառնալու հիանալի հնարավորություն  էմեզ ընձեռում», ասաց Ռախմանինը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58