Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՀՀ նոր ԱԷԿ-ի կառուցման ակնարկ
18/05/2021 13:00
Կիսվել

ՀՀ նոր ԱԷԿ-ի կառուցման ակնարկ

Պետական անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերության, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտի արդիականացումն ազգային անվտանգության կարևորագույն մարտահրավերներից է և առաջիկայում մրցակցային տնտեսության զարգացման կարևոր նախապայման:

Հայաստանի նոր կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների ցանկում անհրաժեշտ է ընդգրկել hայկական նոր ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ-ի) կառուցման ծրագիրը:

Հայտնի է, որ ներկայումս շահագործվում է ՀԱԷԿ-ի 407,5 ՄՎտ հզորությամբ N2 էներգաբլոկը: «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիան կազմում  է մոտ 2.55 մլրդ կՎտԺ, ինչը ՀՀ-ում առաքված էլեկտրական էներգիայի մոտ 36%-ն է: Ըստ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի՝ այն կգործի մինչ 2026թ.։

Նշեմ նաև, որ ներկայումս ԱԷԿ-ի 600 Մվտ հզորությամբ 1 մոդուլային բլոկի կառուցման արժեքը կազմում է մոտ 3.5 – 4 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ ենթակռուցվածքները, իսկ կառուցման ժամկետը մոտ 5 տարի է:

Հայաստանն ունի նաև արևային էներգիայի մեծ ներուժ (1 մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2  ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։

Անհրաժեշտ է փաստել, որ վերջին  5 տարիների ընթացքում  վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային և հողմային էներգետիկայի  զարգացման ուղղությամբ կատարվել են օրենսդրական և նորմատիվ բավարար կարգավորումներ։

ՀՀ-ում տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և պոտենցիալ 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Չնայած այդ հսկա պոտենցիալին, ներկայումս արևային և հողմային էլեկտրակայանների, ինչպես նաև ինքնավար արտադրողների կողմից առաքվել է էլեկտրաէներգետիկական համարգի 1%-ից պակաս էլեկտրաէներգիա:

Հարկ է նշել, որ արևային և հողմային էլեկտրակայանների զարգացումն ամբողջությամբ չի կարող կոմպենսացնել ՀԱԷԿ-ի առաքած էլեկտրաէներգիան, հատկապես հաշվի առնելով միջազգային տրենդերը՝ մինչև 2030թ. ավտոտրանսպորտային միջոցների մինչ 30% կանխատեսվող փոխարկումն էլեկտրոմոբիլների, 5G ցանցերի ներդրումը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների տարածման տենդենցները։

Համադրելով թվերը կարող ենք փաստել, որ նոր ԱԷԿ-ը 1 ՄՎտ հզորության հաշվարկով կարտադրի է մոտ 8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Պետության կողմից գնման սակագինը կազմում է 7 ՀՀ դրամ՝ համեմատած 24,2 դրամ արևային կայանների կողմից առաքված Էլեկտրաէներգիայի։ Արևային էլեկտրակայանի 1 Մվտ հզորության կտրվածքով ցանցին միջինում առաքվում է 1,7 մլն կՎտժ էլեկտաէներգիա, իսկ կառուցման ինքնարժեքը կազմում է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ԱԷԿ-ի 1 միավորի հաշվարկով դրվածքային հզորությունը 2-2.5 անգամ կապիտալ ինտենսիվ է (թանկ է): Սակայն, հաշվի առնելով արևային վահանակների առավելագույնը 20 տարի շահագործման ժամկետը և ԱԷԿ-ի 40 տարվա շահագործման հեռանկարը՝ միավորի հաշվարկով նման ներդումները կարելի է ընդունել համարժեք։

Ավելին, հաշվի առնելով ԱԷԿ-ի հավասարաչափ գեներացիան՝ ի հակադրություն արևային կայանների (ցերեկը՝ պիկային գեներացիա, գիշերը՝ 0),  այն ավելի նախընտրելի է: Իսկ միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետները միանշանակ կփաստեն ԱԷԿ-ի նշանակությունը երկրի զարգացման ռազմավարական առումով, ինչպես նաև գիտության և երիտասարդ մասնագետների կրթության ասպեկտներում ԱԷԿ-ի կարևորությունը:

Արդյունավետության առումով մրցունակ այլընտրանք կարող է համարվել ժամանակակից, բնական գազի համակցման ցիկլով աշխատող ՋԷԿ-ը՝ բնական գազ արդյունահանող երկրների դեպքում կամ երկարաժամկետ ու կայուն մրցունակ գնով բնական գազի մատակարարման պարագայում:

Հարց է առաջանում է, իսկ որտեղի՞ց գումար հայթայթել նոր ՀԱԷԿ-ի կառուցման համար: Վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում առկա է դրամական միջոցների բավականաչափ ավելցուկ, որը դժվար է կիրառություն գտնում մասշտաբային ներդումային ծրագրերի ֆինանսավորման նախագծերում, քանի որ դրանց քանակը նվազել է: Վերջին տարիներին ԱՄՆ, Չինաստանի և ԵՄ երկրների կառավարությունների տնտեսության խթանիչ փաթեթների և դրամավարկային «Քանակական մեղմացումների» (Quantitave easing monetary policy) հետևանքով ձևավորված միջազգային ավելցուկ միջոցները հնարավոր է ուղղել ՀՀ տնտեսության զարգացմանը՝ նմանատիպ մասշտաբային ծրագրերի իրականացման ձևաչափով: Անհրաժեշտ է բանակցել ոչ թե սուվերեն երաշխիքի դիմաց վարկավորում ստանալու և պետական պարտքը ավելացնելու ձևաչափով, այլ խոշոր երկրների կառավարությունների և/կամ միջուկային էներգետիկայի խոշորագույն ռուսական, ֆրանսիական և ամերիկյան ընկերությունների հետ (օրինակ՝ «Ռոսատոմ» կամ «AREVA») EPCM պայամանգրի (այն է՝ նախագծման, մատակարարման, շինարարության և կառավարման պայմանագրի) շրջանակներում՝ հստակ նախանշելով ծրագրի գործունեության ընթացքում հիմնական ցուցանիշները (KPI)։

Այս ամենն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ընդամենը հետևյալը․

ունենալ տնտեսական զարգացման հայեցակարգ՝ համալիր և հետևողական մոտեցումներով,  որոնց  արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է հավաքագրել գրագետ ու փորձառու բանակցողների և խորաթափանց որոշում կայացնողների թիմ։

Սրանք են տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները,  որոնց լուծման պարագայում երկրում կգրանցվի բեկումնային դրական արդյունք և միայն այդ դեպքում արժանի կլինենք մնալ միջուկային երկրների ակումբում, հետ չընկնել միջազգային տենդենցներից, մշտապես խրախուսել մեր երկրի կրթության և գիտության զարգացումը՝ դաստիարակելով բարձր որակավորում ունեցող մրցունակ մասնագետներ:

Կարեն Ղազարյան. Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մագիստրոսի որակավորում է ստացել Նյու Յորքի Սիրաքուզի համալսարանի Մաքսվելի դպրոցում: Վերապատրաստվել է Հարվարդի բիզնես դպրոցում։ Դանիայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում ճանաչված է ընկերությունների ձեռքբերման իր հաջողակ գործարքներով, իսկ Հայաստանում՝ որպես արդյունաբերության ոլորտ խոշորագույն ներդրումներ ներգրաված հակաճգնաժամային կառավարիչ: 2019թ․–ից սկսած ներդրումներ է իրականացնում ՀՀ էներգետիկայի և միջազգային ֆինանսական ոլորտներում։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72