Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Սբերը Հայփոստին կաջակցի նորարարական ՏՏ լուծումներ ներդնել տրանսպորտի ոլորտում
04/06/2021 14:32
Կիսվել

Սբերը Հայփոստին կաջակցի նորարարական ՏՏ լուծումներ ներդնել տրանսպորտի ոլորտում

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր։  Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով․

  • ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների և տրասնպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբեր»-ի և «Հաշվարկային լուծումներ»-ի փորձի ամփոփում և համակարգում, «Հայփոստ»-ի հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակում․
  • «Հաշվարկային լուծումներ»-ի տեխնոլոգիաների և մշակած նախագծերի հիման վրա Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում․
  • Տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման և Երևանում երթևեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստ»-ին «Սբեր»-ում գործածվող երթևեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում և ներդրում․ 
  • Բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի և առևտրի, վճարահաշվարկային և այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը և «СберЛогистика»-ն («Սբեր»-ի դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստ»-ի դուստր ընկերություններ) և այլ դուստր ձեռնարկություններ։

Ինչպես նշում է Սբերբանկի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը.- «Սույն համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների և հանրային տրանսպորտում երթևեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։ Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» և «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների և հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստ»-ին առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»։        

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Սբերբանկ»-ի՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում: Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, և լիահույս ենք, որ «Սբեր»-ն ու «Հայփոստ»-ը կունենան երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն»։

Սբերբանկ ՀԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է և գլոբալ ֆինանսական առաջատար կառույցներից մեկը։ Սբերբանկին է պատկանում Ռուսաստանի ամբողջ բանկային ոլորտի ակտիվների մոտ մեկ երրորդ մասը։ Սբերբանկն առանցքային կրեդիտոր է ազգային տնտեսության մեջ և զբաղեցնում է ներդրումների շուկայի խոշորագույն բաժիններից մեկը։ Սբերբանկ ՀԲԸ-ի հիմնական բաժնետերն է Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, որին պատկանում է Սբերբանկ ՀԲԸ-ի կանոնադրական կապիտալի 50%-ը՝ դրան գումարած 1 ձայնի իրավունք։ Բանկի կանոնադրական կապիտալի մնացած 50%-ը՝ դրանից հանած 1 ձայնի իրավունք, պատկանում է ռուսական և միջազգային ներդրողներին։ Սբերբանկի ծառայություններից օգտվում են հաճախորդներն աշխարհի 18 երկրում։ Բանկն օժտված է ամբողջ Ռուսաստանում մասնաճյուղերի լայն ցանցով, որն ընդգրկում է մոտ 14 հազար սպասարկման կետ։ Բանկի միջազգային ցանցը բաղկացած է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԱՊՀ-ում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր տեղակայված դուստր բանկերից, մասնաճյուղերից և ներկայացուցչություններից։ 11.08.2015 թ․ բանկային գործառնությունների իրականացման՝ Ռուսաստանի Բանկի ընդհանուր լիցենզիա թիվ 1481։ Բանկի պաշտոնական կայքերը․ www.sberbank.com (Սբերբանկի խմբի կայքը), www.sberbank.ru.

2020 թվականին Սբերբանկն վերաբրենդավորում իրականացրեց և այժմ այն մասնավոր ու կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է բանկի և Սբերբանկի խմբի ընկերությունների տարբեր ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ։ Այսօր «Սբեր»-ի էկոհամակարգը ներառում է կյանքում հարկավոր բազում ծառայություններ, մասնավոր հաճախորդների և գործարարների հանապազօր խնդիրների լուծման ամենօրյա աջակցություն։ «Սբեր»-ի էկոհամակարգի կայքը․ www.sber.ru։ 

 «Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85