Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՊԵԿ. Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք
30/06/2021 13:33
Կիսվել

ՊԵԿ. Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք

Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: 

Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 7 բաժինը պարզել է, որ սոցիալական ցանցի նշված էջը պատկանում է Երևանի բնակչուհու: Նախապատրաստական և ստուգողական աշխատանքներին հաջորդել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` վարչության աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված «ADVIL» դեղամիջոց և բացահայտել իրական սխեման:

Պարզվել է, որ քաղաքացի Ա.Կ.-ն, ստանալով պատվերը, էլեկտրոնային եղանակով վճարման միջոցով ապրանքներ է ձեռք բերել «AMAZON» առցանց խանութ-հարթակից և տեղափոխել Հայաստան: 2020 թվականի դեկտեմբերին քաղաքացին ստեղծել է նաև «VITAMINNER.COM» ֆեյսբուքյան էջը և մինչև 2021 թվականի հունիս ամիսն իրացրել է 385 000 դրամի վիտամիններ և դեղամիջոցներ։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասը լիարժեք պարզելու նպատակով:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից հիշեցնում են, որ ներկայում համացանցային առևտրով զբաղվողներն ապրանքների վաճառքը փաստաթղթավորելու մի քանի տարբերակ ունեն: Եթե նախկինում պարտավոր էին միայն հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր դուրս գրել, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնն ուղեկցող փաստաթուղթ չէր համարվում, ապա այժմ այս տարբերակը նույնպես թույլատրվում է։ Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածի համաձայն` ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ գործիքը։ 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վստահեցնում է՝ օրինականության սահմաններից տնտեսական գործունեության ցանկացած շեղում վարչության դիտակետում է․ վիրտուալ, թե իրական տիրույթում խախտումների բոլոր փորձերը կանխվելու են:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6