Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՌԴ-ից նավթի արտահանումը մերձավոր արտասահման առաջին կիսամյակում նվազել Է 12 տոկոսով
02/07/2021 14:56
Կիսվել

ՌԴ-ից նավթի արտահանումը մերձավոր արտասահման առաջին կիսամյակում նվազել Է 12 տոկոսով

Ռուսաստանյան նավթի արտահանումը հեռավոր արտասահմանի երկրներ 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 104,06 մլն տոննա, ինչը 12,1 տոկոսով պակաս է 2020 թվականի համանման ցուցանիշից: Այդ մասին հաղորդվում է ՏԷԳ-ի ԿԴՎ-ի օպերատիվ ամփոփագրում: Միջին օրական արտահանումը գրանցվել է 4,21 բարելի մակարդակով:

Հունիսին հեռավոր արտասահման է արտահանվել 18,49 մլն տոննա ռուսաստանյան նավթահումք: Անցալ տարվա նույն ամսվա համեմատությամբ արտահանումն աճել է 7,8 տոկոսով: Միջին օրական արտահանումը կազմել է 4,52 մլն բարել:

Տարեսկզբից Պրիմորսկի նավահանգստով «Տրանսնեֆտ» համակարգով բեռնառաքվել է 16,98 մլն տոննա ռուսաստանյան նավթահումք (հունիսին 3,2 մլն տոննա):

«Ռոսնեֆտ»-ը 2021 թվականի առաջին կիսամյակում Տրանսնեֆտ» համակարգով հեռավոր արտասահման է արտահանել 45,37 մլն տոննա (հունիսին՝ 8,7 մլնա տոննա), «Սուրգուտնեֆտեգազ»-ը՝ 12,84 մլն տոննա (2,52 մլն տոննա), ԼՈւԿՕՅԼ-ը` 8,23 մլն տոննա (1,24 մլն տոննա), «Գազպրոմ նեֆտ»-ը՝ 3,48 մլն տոննա (696,1 հազար տոննա), «Տատնեֆտ»-ը՝ 3,77 մլն տոննա (640,43 հազար տոննա):

Ղազախստանի տարանցումը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 6,73 մլն տոննա (հունիսին՝ 1,14 մլն տոննա), Թուրքմենստանինը՝ 1,05 մլն տոննա (239,85 հազար տոննա), Բելառուսին՝ը 842,3 հազար տոննա (141 հազար տոննա), Ադրբեջանինը՝ 495,55 հազար տոննա (84,9 հազար տոննա):

Ռուսաստանի նավթընկերությունները 2021 թվականի առաջին կիսամյակում նավթի մատակարարումները մերձավոր արտասահմանի երկրներ ավելացրել են 34 տոկոսով՝ մինչեւ 6,22 մլն տոննա: Արտահանումը Բելառուս աճել է 34 տոկոսով՝ մինչեւ 6,22 մլն տոննա նավթ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52