2021թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումն աճել է 5.5%-ով
2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,571.7 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 812.7 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2021թ. հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 1,379.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,192.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 23.3%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 7.9%։