Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 3.3%-ՈՎ
09/12/2010 12:09
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 3.3%-ՈՎ

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 124651 գործարք, որոնց քանակը, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 17.3%-ով: 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 12.8%-ով: 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում անշարժ գույքի 9344 առուվաճառքի գործարքների 65.7%-ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 17.1%-ով: Անշարժ գույքի 1քմ միջին գինը  Երևանում  2010թ.-ին  աճել է 8900 դրամով կամ 3.3%-ով  և  կազմել  275200 դրամ:

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, Հայսատանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 32808 օտարման գործարքների 80.2%-ը կազմել են առուվաճառքները, 18.7%-ը` նվիրատվությունները և 1.1%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման  գործարքների 38.0%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.8%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ:

Հանրապետությունում 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12.0%-ով: Ընդ որում գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակն աճել է 16.9%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ աճել է 8.1%-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ աճել է 19.7%-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 2145.41 հա, որից 2085.75 հա գյուղատնտեսական նշանակության են:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2