Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՄՊՀ նախագահն անդրադարձել է տարբեր շուկաներում գների բարձրացմանը
02/09/2021 14:20
Կիսվել

ՄՊՀ նախագահն անդրադարձել է տարբեր շուկաներում գների բարձրացմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը:

«Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել բենզինի և նավթամթերքի շուկայում ևս։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է կենտրոնական շուկաներում մրցակցության պաշտպանությամբ և ոչ թե գների կարգավորման հարցով, ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ, մնացած պարագայում շուկան ինքն է որոշում գինը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՄՊՀ վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են ուսումնասիրություններ ձեթի, ձվի գների բարձրացումների հետ կապված։

«Վարույթի արդյունքները հրապարակվել են․ ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց, որ ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխնատվության ենթարկեցինք ձվի գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ձվի գների հետ կապված 2-րդ պատասխանատվության միջոցն ենք կիրառել»,- ասաց նա։

Գևորգյանը հավելեց, որ ուսումնասիրությունները դեռ շարունակում են բենզինի շուկայում։

Անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացման մասին հարցին՝ Գեղամ Գևորգյանն ասաց․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա, ՏՄՊՊՀ -ն լոլիկի կամ վարունգի շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ»,- ասաց նա։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58