Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում տնտեսավարողները կտուգանվեն
08/09/2021 15:33
Կիսվել

Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում տնտեսավարողները կտուգանվեն

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները պետք է պատվաստվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ կամ ամսական 2 անգամ՝ 14 օրը մեկ, ՊՇՌ թեստ հանձնեն և ներկայացնեն բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ իրենք ստուգայցեր են իրականացնելու բոլոր կառույցներ։

«Մեր աշխատակիցները ստուգայցեր են իրականացնելու և՛ պետական, և՛ մասնավոր կառույցներ, ստուգելու ենք գրանցամատյանների առկայությունը, արված գրանցումները և ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնք կհավաստեն աշխատակիցների պատվաստված կամ ՊՇՌ թեստ հանձնած լինելու մասին։ Նախօրոք մենք գնալու ենք այն կառույցներ, որոնց վերաբերյալ ՀՎԿԱԿ-ից ստացել ենք 3 և ավելի կորոնավիրուսով հիվանդ աշխատակցի մասին տեղեկություն։ Առաջնային այցերը լինելու են նաև ավելի ռիսկային տնտեսավարողների մոտ՝ ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ և այլն»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ստուգայցերի ժամանակ խախտումների արձանագրման դեպքում կիրառվելու են նաև պատժամիջոցներ և տրվելու են կարգադրագրեր՝ տվյալ խախտումները վերացնելու նպատակով։ Հարությունյանը շեշտեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն պատժամիջոցները կիրառվելու են 42-րդ հոդվածով (սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելը), որոշ դեպքերում՝ նաև 182․4 հոդվածով (կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտում)։

Խոսելով այն մտավախությունների մասին, որ տնտեսավարողը կարող է գրանցամատյանում կեղծ տեղեկություն ներկայացնել, ԱԱՏՄ-ն պարտադիր ստուգելու է նաև սերտիֆիկատները՝ պատվաստման կամ ՊՇՌ թեստը հավաստող։

«Բնականաբար, ներկայացված սերտիֆիկատների և գրանցումների թիվը պետք է համապատասխանի։ Մենք ստուգում ենք, թե ով և ինչքան սերտիֆիկատ է ներկայացրել, գրանցամատյանում նայում ենք համապատասխանությունը»,- նշեց Հարությունյանը։

Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08