Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նոր նախագծով առաջարկվում է աշխատանքի չթույլատրել Covid-ի պատվաստման կամ թեստավորման փաստաթուղթ չներկայացրած աշխատակցին
11/10/2021 15:31
Կիսվել

Նոր նախագծով առաջարկվում է աշխատանքի չթույլատրել Covid-ի պատվաստման կամ թեստավորման փաստաթուղթ չներկայացրած աշխատակցին

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, որի ընդունումը  գործատուին հնարավորություն կտա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել,  եթե աշխատակիցը չներկայացնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, պատվաստման հավաստագիրը կամ բժշկի տեղեկանքը՝ պատվաստման հակացուցումների դեպքում:

Իսկ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագիծը e-draft.am շրջանառության մեջ է դրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այսպիսով` նախագծով առաջարկվում է փոխել Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, որով սահմանվում են աշխատանքի չթույլատրելու դեպքերը, ավելացնել նոր մասով՝ սահմանելով.

«Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:

Նոր կետով է լրացում է նաև օրենսգրքի 113-րդ հոդվածը, որով  հստակեցվում է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Ըստ նոր կետի՝ գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:

Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև Հանրային ծառայության մասին օրենքում: Հանրային ծառայողների դեպքում էլ պահանջները նույնն են, ժամկետները՝ ևս:

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ շեշտվում է, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: «Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ»,-նշվում է հիմնավորման մեջ ու ներկայացվում օգոստոս ամսի վիճակագրական պատկերը:

Միայն օգոստոսին գրանցվել է կորոնավիրուսի 10 997 դեպք, կատարվել է 173,150 թեստավորում, գրանցվել է մահվան 204 դեպք:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08