
ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:
ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:
-
12:12 26/05/23 | ԲիզնեսԵրևանում կացկացվի Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը
-
11:08 26/05/23 | ՖինանսականԴրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 26/05/23
-
10:43 26/05/23 | ԿրիպտոBitcoin-ի փոխարժեքն աճել է. 26/05/23
10:30 27/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.00 | 387.00 |
AMD / EUR | 412.00 | 419.00 |
AMD / RUR | 4.79 | 4.85 |
դոլար | ||
դոլար | ||