Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 445.00-1.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 60.80-2.35 WTI - 56.74-2.81
COMEX:  GOLD - 4529.10+0.60 SILVER - 76.49+3.09
COMEX:  PLATINUM - 2471.40+2.87
LME:  ALUMINIUM - 2960.50+0.00 COPPER - 12162.50+0.00
LME:  NICKEL - 15786.00+0.00 TIN - 42815.00+0.00
LME:  LEAD - 1994.50+0.00 ZINC - 3090.50+0.00
FOREX:  USD/JPY - 156.52+0.19 EUR/GBP - 1.1771-0.11
FOREX:  EUR/USD - 1.1771-0.11 GBP/USD - 1.3495-0.07
STOCKS RUS:  RTSI - 1117.04+1.75
STOCKS US: DOW JONES - 48710.97-0.04 NASDAQ - 23593.10-0.09
STOCKS US: S&P 500 - 6929.94-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 50526.92-0.44 TOPIX - 3426.52+0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25635.23-0.71 SSEC - 3965.28+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9870.68+0.00 CAC40 - 8103.58+0.00
STOCKS EUR:  DAX - 24340.06+0.00
29/12/2025  CBA:  USD - 381.46-0.01 GBP - 514.86+0.3
29/12/2025  CBA:  EURO - 448.71-0.43
29/12/2025  CBA:  GOLD - 54568-2 SILVER - 885.23-0.02
Վիվա-ՄՏՍ. Հայաստանը` համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում
20/10/2021 17:50
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Հայաստանը` համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի Կազմկոմիտեն այսօր առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարեց Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

  • Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
  • Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
  • Երրորդ մրցանակին արժանացել են. 
  • Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
  • Անջելա Կոստիքը` Սերբիայից
  • Դեժան Գուտիկը` Բոսնիա-Հերցոգովինայից

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Այս տարվա մրցույթն առանձնանում էր մասնակից երկրների աշխարհագրության բազմազանությամբ՝ ներառելով ներկայացուցիչներ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

«Անչափ կարևոր է, որ նույնիսկ համավարակի պայմաններում օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Ավելին, օլիմպիադան հաջողությամբ շարունակում է ծառայել իր առաքելությանը և մենք տեսնում ենք, թե ինչպես է շարունակաբար աճում մասնակիցների գիտելիքի մակարդակը», -ասում է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը:  

Օլիմպիադան իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անց է կացվել մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլին մասնակցած 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մրցակիցներից 6-ը Հայաստանից են, իսկ 15-ը՝ մյուս երկրներից:

«Օլիմպիադայի նպատակներից մեկը Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացումն է», -ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Ոգևորիչ է տեսնել, որ Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած առաջատարության և գերազանցության ավանդույթները»։

Ուշագրավ է, որ այս տարի առաջին մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում և արդեն աշխատում է ընկերությունում՝ որպես ճարտարագետ։

««Սինոփսիս Արմենիայի» կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետների ն մեծացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ մասնակից երկրներում: Այն նաև կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության  որակի չափորոշիչների համապատասխանեցման հարցում՝ հնարավորություն տալով բացահայտել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», -ասում է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, «Սինոփսիսի» առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը և հավելում. «Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝ «Սինոփսիսի» կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի և գերարդիական լինելու մասին»։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ.-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիան», իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։ Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«16 տարի անընդմեջ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը: Ինչու՞: Որովհետև ակնհայտ է, որ ՏՀՏ ոլորտում, թվայնացման համաշխարհային օրակարգի իրականացման գործում Հայաստանը մտավոր մեծ ներուժ ունի, որը դեռևս շատ հեռու է՝ ամբողջովին իրացված լինելուց: Ուրախալի է, որ միջազգային օլիմպիադայում ոչ միայն  մասնակցում, այլև հաղթում են մեր հայրենակիցները: Օլիմպիադան կայացել է և նմանօրինակ նախաձեռնությունները չափազանց կարևոր են երկրի մրցակցային առավելության զարգացման, մեր երկրի ճանաչելիության բարձրացման, տնտեսական աճի, ինչպես նաև «ուղեղների արտահոսքը» կանխելու տեսանկյունից»,- ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության` Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երբ 2006թ.-ին  հիմնեցինք այս կարևորագույն մրցույթը, պատկերացում չունեինք, որ տարիներ անց այն կվերածվի միկրոէլեկտրոնիկայի բնագավառում միջազգային շատ բարձր նշաձող ունեցող օլիմպիադայի և կնպաստի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորմանը», -ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Ես կարծում եմ, որ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան յուրաքանչյուրի համար շատ լավ հնարավորություն է մրցելու ամբողջ աշխարհի իր հասակակիցների հետ և փորձելու այս ոլորտում իր գիտելիքներն ու հմտություններն` իր թույլ կողմերը բացահայտելու և հետագայում դրանք ուժեղացնելու համար: Ես առաջին անգամ եմ մասնակցում նման բարձր հեղինակություն ունեցող միջազգային մրցույթի և ինձ համար մեծ պատիվ է լինել Միկրոէլեկտրոնիկայի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչում: Շնորհակալություն Հայաստանին և կազմակերպիչներին`այս հնարավորությունը մեզ հասանելի դարձնելու համար», -ասում է 16-րդ օլիմպիադայի 3-րդ մրցանակին արժանացած, Եգիպտոսի ներկայացուցիչ Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS) առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ (Silicon to Software™) գործընկերն է: Որպես աշխարհի ծրագրային ապահովման 15-րդ խոշորագույն ընկերություն՝ Սինոփսիսն ունի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) համաշխարհային շուկայում առաջատար լինելու երկարատև պատմություն, միևնույն ժամանակ ընդլայնելով  ծրագրային անվտանգության և որակի ստուգման լուծումների ոլորտում իր առաջատարությունը: Թե՛ գերժամանակակից կիսահաղորդիչներ ստեղծող ինտեգրալ սխեմաների նախագծողների, և թե՛ ամենաբարձր անվտանգություն և որակ պահանջող կիրառական ծրագրեր ստեղծող ծրագրավորողների համար Սինոփսիսն ունիանհրաժեշտ լուծումները նորարարական, բարձրորակ ու անվտանգ արտադրանք տալու համար: Ավելին՝ www.synopsys.com կայքում: Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով ավելի քան 750 որակյալ հայ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության համակարգում։ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով ընկերությունն իրականացնում և հովանավորում է տարբեր ծրագրեր և մրցույթներ: Սինոփսիս Արմենիայի ներդրումները միայն ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010 թ-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնես իրականացնելու համար: Սինոփսիս Արմենիան տեղակայված է Երևանում։ Ավելին՝ www.synopsys.am կայքում:

29/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.46
-0.01
Եվրո (EUR)
448.71
-0.43
Ռուբլի (RUR)
4.9132
+0.0125
Լարի (GEL)
141.69
+0.11
54568
-2
Արծաթ
885.23
-0.02