Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ՊԵԿ-ը 2022թ. գործարկում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով  եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակ
15/12/2021 16:59
Կիսվել

ՊԵԿ-ը 2022թ. գործարկում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով  եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակ

Պետական եկամուտների կոմիտեն ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին: 2022 թվականից վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով  է ներկայացնելու եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը, որի ձևը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով

Էլեկտրոնային հարթակում վարկառուն դիմումը կլրացնի հաշված րոպեների ընթացքում դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ` հենց համակարգի կողմից։ Բացառություն կկազմեն միայն հաշվետու ժամանակաշրջանը, վարկառուի կոնտակտային տվյալները և նրան պատկանող բանկային հաշվեհամարը: Այս տվյալները նա անձամբ կլրացնի դիմումը ներկայացնելու ժամանակ։ Ի դեպ, հաշվեհամարի վավերականությունը կստուգվի Կենտրոնական բանկի կողմից՝ վարկառուի համաձայնությամբ։ 

Դիմումն առցանց հարթակով ներկայացնելու համար վարկառուն պետք է նախապես գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին առաջարկում է գրանցման հետևյալ տարբերակները.

  1. եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող է մուտք գործել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին և լրացնել անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու մասին հայտը (https://file-online.taxservice.am/personalaccount/accessForm.jsf), էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրել այն և գրանցվել համակարգում։
  2. Իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում վարկառուն կարող է՝ 

ա. ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության  վերաբերյալ: Անհրաժեշտ է լրացնել  նաև էլեկտրոնային փոստի հասցեն, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։

բ. Վարկառուն կարող է նաև անձամբ ներկայանալ ցանկացած սպասարկման բաժին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության  վերաբերյալ և էլեկտրոնային փոստի հասցե, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։

Հիփոթեքային վարկի պայմանագրում ներգրավված յուրաքանչյուր վարկառու, որն օգտվում է եկամտային հարկի վերադարձից, ևս պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում և մուտք գործի օգտվողի իր անունով և գաղտնաբառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, հաշվետու եռամսյակում վարկի մարման ժամանակացույցով վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարի մասին տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվելու ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը պետք է տրամադրի համաձայնություն: Կոմիտեն հորդորում է բոլոր վարկառուներին համաձայնությունը փաստելու նպատակով այցելել իրենց վարկը սպասարկող ֆինանսական կազմակերպություն կամ կապ հաստատել նրանց հետ:

Նշենք, որ Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակում, հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն մեկ անգամ՝ առձեռն կամ փոստով, եթե ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ չկատարվեն։  Այնուհետև, ՊԵԿ-ի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, վարկառուն «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվում և էլեկտրոնային դիմումն ուղարկում է ընդհանուր սահմանված կարգով: Վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի: Էլեկտրոնային հարթակի միջոցով եկամտային հարկի վերադարձի գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Կից ֆայլով ներկայացվում են սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում գրանցվելու դիմումի օրինակելի ձևը: 

1. Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները 
2. «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում գրանցվելու դիմումի օրինակելի ձևը

Տեսանյութ

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13