
Գազի գնի սակագինը Եվրոպայում բարձրացել է
Եվրոպայում գազի սակագինը աճել է գրեթե 10%-ով՝ գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց 1700 դոլարը: Հոկտեմբերի սկզբից ի վեր սա սակագնի առաջին բարձրացումն է Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես երևում է GSA Platform-ի տվյալներից, հինգշաբթի օրը կայացած աճուրդում «Գազպրոմը» չի սկսել «Յամալ-Եվրոպա» գազատարի հզորությունների ամրագրումը։ Աճուրդում առաջարկվել է օրական 38,39 մլն խմ մղման հզորություն, սակայն, «Գազպրոմը» չի պատվիրել դրանցից որևէ մեկը, մինչդեռ ավելի վաղ պատվիրել էր առաջարկվող ծավալի մոտ մեկ երրորդը: