2021թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,163.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.1%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 5.6%-ով և կազմել 2,750.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 25.2%-ով և կազմել 1,959.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 36.6%-ով և կազմել 1,375.8 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 41.2%-ով և կազմել 1.0 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 4.4 անգամ և կազմել 76.2 մլն կՎտ ժամ։