Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՄԱԿ-ում կանխատեսում են, որ 2022 թվականին աշխարհում 207 մլն գործազուրկ կլինի
17/01/2022 17:59
Կիսվել

ՄԱԿ-ում կանխատեսում են, որ 2022 թվականին աշխարհում 207 մլն գործազուրկ կլինի

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն) սպասում Է, որ 2022 թվականին աշխարհում գործազուրկների թիվը կկազմի 207 միլիոն, ինչը 21 միլիոնով ավելի Է, քան մինչճգնաժամային 2019 թվականին: Այդ մյասին ասված է կազմակերպության զեկույցում, որը հունվարի 17-ին հրապարակվել է Ժնեւում:

«Գլոբալ գործազրկությունն, ինչպես սպասվում Է, մինչ COVID-19-ի (համավարակի) ցուցանիշները գերազանցող մակարդակում կպահպանվի առնվազն մինչեւ 2023 թվականը,- արձանագրել են զեկույցի հեղինակները:- 2022 թվականին դրա մակարդակը կկազմի, ըստ գնահատումների, 207 միլիոն, մինչդեռ 2019-ին եղել է 186 միլիոն»: Ընդգծված Է, որ «ԱՄԿ-ն դեպի նվազում է վերանայել 2022 թվականին աշխատանքի շուկայի վերականգման կանխատեսումը»:

Դա «որոշակի չափով արատացոլում է COVID-19-ի վերջին տարբերակների, ինչպիսիք են «դելտան» եւ «օմիկրոնը»,  ներգործության հետեւանքներն աշխատանքի աշխարհի վրա, ինչպես նաեւ գոյություն ունեցող անորոշությունը համավարակի ապագա զարգացման վերաբերյալ»: «Հիմնվելով տնտեսական աճի՝ ըստ ժամանակի վերջին կանխատեսումների վրա, ԱՄԿ-ն սպասում Է, որ այն ժամերի միագումար թիվը, որոնք կաշխատվեն 2022 թվականին, կմնա գրեթե 2 տոկոսով ցածր մինչեւ համավարակը եղած մակարդակից»,- ասված է զեկույցում: Հունիսին ԱՄԿ-ն կանխատեսել Էր, որ այդ ցուցանիշը 2022 թվականին կնվազի մինչեւ 1 տոկոսից պակաս:

Փորձագետների խոսքով՝ համավարակի հարուցած ճգնաժամը միատեսակ չի ազդել «աշխատողների եւ երկրների» տարբեր «խմբերի» վրա, ինչը «խորացնում է անհավասարությունը երկրների ներսում եւ դրանց միջեւ եւ թուլացնում է գործնականում բոլոր պետությունների տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական հիմքը»: Բնակչության մեկ շնչի հաշվով բարձր եկամուտներով երկրները ցուցադրում են աշխատանքի շուկայի վերականգնման ավելի բարձր դինամիկա, մինչդեռ միջինից ցածր եկամուտներով պետություններում իրադրությունը շատ ավելի վատ Է: «Ճգնաժամի երկու տարին անցնելուց հետո կանխատեսումը մնում է թույլ, իսկ վերականմնան ուղին՝ դանդաղ եւ անկայուն»,-  հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը: Նրա խոսքով՝ «չի կարող լինել» համաշխարհային տնտեսության «իրական վերականգում» առանց աշխատանքի շուկայի իրադրության բարելավման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11