
ՊԵԿ. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակից օգտվելու քայլերի հաջորդականություն
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձման դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ պատրաստվել է ևս մեկ տեղեկատվական հոլովակ:
Անիմացիոն տեսահոլովակում ներկայացված են եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցման, ինչպես նաև էլեկտրոնային հարթակում դիմումն առցանց ուղարկելու քայլերի հաջորդականությունը: