Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հարավային Կորեան միացավ Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերությանը
01/02/2022 14:42
Կիսվել

Հարավային Կորեան միացավ Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերությանը

Կորեայի Հանրապետությունում ուժի մեջ է մտել Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ) համաձայնագիրը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը:

Նշվում Է, որ այդ քայլի շնորհիվ Հարավային Կորեան նոր շուկաներ մուտքի հնարավոություն կստանա ոչ միայն այնպիսի հանգուցային ճյուղերում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը եւ մետաղագործությունը, այլեւ ծառայությունների ոլորտը, ներառյալ առցանց խաղերը, տեսա- եւ լսաարտադրանքը: «Կորեայի Հանրապետության համար, որի տնտեսությունն զգալի չափով հենվում է արտահանման վրա, դա նշանակում է շուկաների զգալի բազմազանացում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երկրի կառավարությունն ավելի վաղ ավարտել է նախապատրաստական ընթացակարգերը ՏՀՏԳ-ի անարգել իրականացման համար՝ ուղղումներ մտցնելով համապատասխան օրենքներում: Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին համաձանագիրը վավերացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից: Չինաստանը եւ 14 այլ երկրներ ՏՀՏԳ-ի ստեղծման շուրջ համաձայնության են հասել Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովի հարթակներում 200 թվականի նոյեմբերի 15-ին:

Առեւտրական համաձայնագրին մասնակցում են 15 պետություններ՝ Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը, Վիետնամը, Հարավային Կորեան, Ավստրալիան, Չինաստանը, Ճապոնիան եւ Նոր Զելանդիան: Դրանց է բաժին ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52