
ԵՀ-ն ԵՄ-ն միկրոչիպերի արտադրության՝ աշարհի առաջատար դարձնելու ռազմավարություն է առաջարկել
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիությունը միկրոչիպերի արտադրության աշխարհի առաջատար դարձնելու ռազմավարկություն՝ «ԵՄ-ի միկրոչիպերի ակտ» անվանմամբ, 43 միլիարդ եվրո ներդրումներով: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«ԵՄ-ի միկրոչիպերի ակտը» պլան է Եվրոպան միկրոչիպերի շուկայում առաջատար դարձնելու համար: Մինչեւ 2030 թվականը միկրոչիպերի 20 տոկոսը պետք է արտադրվի Եվրոպայում»,- հայտարարել է նա: Եվրահանձնաժողովը ենթադրում է այդ նպատակի համար ներգրավել 43 միլիարդ եվրոյի ներդրումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: