Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք
04/03/2022 12:49
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական  դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք:

Վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, ով հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ: 

Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել:  Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով   Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ:  

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է հաշվարկ, համաձայն որի` իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: 

Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն: Այն պատժվում է ազատազրկմամբ  4-8 տարի ժամկետով, ինչպես նաև համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի, անապրանք փաստաթղթերի դուրս գրած և ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում շուրջ 170 մլն. դրամ: 

Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43